Բաժիններ՝

Իսպանացիները զանգվածայնորեն լրիվ մերկացել են ու դիակներ ձևացել կենդանիներին խղճալու պատճառով

Տասնյակ իսպանացիներ են մերկացել Բարսելոնայի բանուկ հրապարակում՝ ի նշան բողոքի նորաձեւության բրենդների արտադրանքի կազմում մորթու եւ կաշվի օգտագործման դեմ:

Այս մասին հաղորդել է The Independent-ը:  Ֆլեշմոբի ժամանակ, որն անցել է դեկտեմբերի 16-ին Կատալունյա հրապարակում, ակտիվիստները ոտքից գլուխ մերկացել են եւ իրենց մարմինները ծածկել արհեստական արյամբ:

Գործողության վայրից լուսանկարներում երեւում է, թե ինչպես են մարդիկ անշարժ պառկած ասֆալտին՝ պատկերելով սատկող կենդանիների: Բողոքող աղջիկներից մեկը նստած է կենդանու մորթու վրա՝ «Որքա՞ն կյանք է պահանջվում մեկ վերարկուի համար» պլակատով:

Բողոքի ակցիան կազմակերպել է Anima Naturalis միջազգային ոչ առեւտրային կազմակերպությունը, որն Իսպանիայում եւ Լատինական Ամերիկայում պաշտպանում է կենդանիների իրավունքները:

PETA (People for the Ethical Treatment of Animals —«Մարդիկ հանուն կենդանիների նկատմամբ բարոյական վերաբերունքի») կազմակերպության տվյալներով՝ ամբողջ աշխարհում վաճառվող մորթու ավելի քան 85 տոկոսն ստացվում է ֆերմերական տնտեսություններից, որտեղ աղվեսներին, ջրաքիսներին եւ այլ կենդաիների ցմահ փակում են վանդակներում՝ նախքան սպանելն ու մորթի հանելը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս