Բաժիններ՝

Hyundai-ն մատնադրոշմով ավտոմոբիլից օգտվելու տեխնոլոգիա է ներկայացրել

Հարավային Կորեայի Hyundai Motor խոշորագույն ավտոարտադրողն սկսել է մատնադրոշմով ավտոմեքենայից օգտվելու տեխնոլոգիայի արդյունաբերական օգտագործումը: Ինչպես Սեուլում տարածված մամուլի տեղեկագրում, այժմ վարորդները սենսորին հպվելով կարող են առանց բանալու բացել ու փակել դռները, ինչպես նաեւ գործի դնել շարժիչը։

Եթե մի փոխադրամիջոցը մի քանի վարորդներ ունի, համակարգը հիշում է նրանցից յուարքանչյուրի կողմից հարմարեցված հայելիների կարգավորումը, նստոցի եւ ղեկի դիրքը, ինչպես նաեւ այլ պարամետրեր եւ ամեն անգամ անհատականորն շտկում է դրանք նրանց նույնականացնելիս:

Առաջին անգամ մատնադրոշմով օգտվելու հնարավորության համակարգը կիրառվել է Չինաստանում ներկայացված Santa Fe ավտոմոբիլի նորացված տարբերակում:

Մատնադրոշմների ընթերցման տեխնոլոգիաները գոյություն ունեն արդեն վաղուց, սակայն ավտոմոբիլներում դրանց օգտագործումը հետաձգվում էր անվտանգության եւ սենսորների հուսալիության մի շարք չլուծված խնդիրների պատճառով:

Այժմ Hyundai Motor-ը հայտարարում է, որ իրեն հաջողվել է լուծել այդ խնդիրները: Մշակողների խոսքով՝ նույնականացման համակարգի սխալի հավանականությունը մեկն է առ 50 հազար, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս