«Երբ վարչապետ ես կամ նախարար ու վրիպում ես ինչ-ինչ հարցերում, դա կարող է թանկ նստել քո երկրի վրա». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթն իր խմբագրականում գրում է. «Հեղափոխությունը, անշուշտ, թարմ օդ բերեց, փոփոխությունների հույս ծնեց, եւ մարդիկ անկեղծորեն ուրախացան, որ ազատվեցին հավերժանալ պատրաստվող իշխանությունից։

Հիանալի, փայլուն ընթացք, որի մասին կարելի էր միայն երազել։ Բայց հրապարակներից կառավարություն հանգրվանած երիտասարդները չէին պատկերացնում, որ պետություն կառավարելը փողոց փակել չէ, իշխանությանը քննադատելը երկիր ղեկավարել չէ, ԱԺ ամբիոնից խոսելն ու տնտեսական հարցեր լուծելը, Սերժ Սարգսյանին քննադատելն ու Լուկաշենկոյի հետ «ձեռնամարտի» բռնվելը շատ տարբեր բաներ են։

Երբ դու ընդդիմություն ես, կարող ես հայհոյել ու սխալվել։ Կարող ես գիտելիքների ու փորձի պակաս ունենալ։ Կարող ես էթիկայի ու տարրական կուլտուրայի կանոնները չպահպանել, եւ դա քչերը կնկատեն։ Իսկ երբ վարչապետ ես կամ նախարար ու վրիպում ես ինչ-ինչ հարցերում, դա կարող է թանկ նստել քո երկրի վրա, վնասել քո հեղինակությանը, սասանել քո մասին հանրային պատկերացումները։

Կարելի է գնալ ԵԱՏՄ ղեկավարների նիստին եւ վերադառնալով հայտարարել, որ «հաշիվ եմ պահանջելու Լուկաշենկոյից», խոսնակդ էլ կարող է հերոսանալ, թե նիստը հետաձգվել է ռուսների «աղաչանք-պաղատանքից» հետո։

Հնարավոր է, որ նույնիսկ իսկապես «հաշիվ պահանջես», եւ նիստն էլ հենց նրանց խնդրանքով հետաձգված լինի։ Սակայն այդ պարագայում պետք է պատրաստ լինես, որ իր վարքով անկառավարելի Բատկան հաջորդ օրն իսկ «ատվետը» կտա, եւ դրան համարժեք պատասխան տալը բարդ կլինի»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս