Բաժիններ՝

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը հրաժարվեց քննարկել վարչապետ Մեյին անվստահության քվե հայտնելու հարցը

Մեծ Բրիտանիայի կառավարությունը չի բավարարել երկրի վարչապետ Թերեզա Մեյին անվստահության քվե հայտնելու ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինի պահանջը:  Այդ մասին հայտնել է Sky News հեռուստաալիքը՝ վկայակոչելով կառավարական աղբյուրներ:

«Մենք չենք պատրաստվում ժամանակ տրամադրել թատերական ներկայացման համար»,- հեռուստաալիքին հայտարարել են Բրիտանիայի կառավարությունում:
Քորբինն ավելի վաղ խորհրդարանում պահանջ 1ր ներկայացրել Մեյին անվստահության քվե հայտնելու հարցի վերաբերյալ:

Նա «անընդունելի» է համարել Brexit-ի պայմանների շուրջը Բրյուսելի հետ ձեռք բերված համաձայնագրի խորհրդարանական քվեարկությունը հաջորդ տարի հետաձգելու՝ նրա որոշումը, որը պետք է կայանար դեկտեմբերի 11-ին: Նրա կարծիքով՝ վարչապետին անվստահության քվե հայտնելու գործընթացը «միակ միջոցն» է, որպեսզի Brexit-ի գործարքի շուրջը քվեարկությունն անցկացվի այս շաբաթ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31