«Համատեքստից հասկանում ենք, որ խոսքը բիոլաբորատորիաների մասին է». ԱԳՆ-ն՝ Սերգեյ Լավրովի հայտարարության մասին. news.am
Հայաստանի ԱԳՆ-ում մեկնաբանել են ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հայտարարությունն այն փաստաթղթի մասին, ըստ որի` Հայաստանում բիոլաբորատորիաների տարածքում օտարերկրյա զինվորականներ չպետք է լինեն։
NEWS․am-ի հարցմանն ի պատասխան ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը նշեց․ «Համատեքստից հասկանում ենք, որ խոսքը բիոլաբորատորիաների մասին է։ Սանիտարահամաճարակային վերահսկողության ոլորտում համագործակցությունը մեր երկկողմ օրակարգի մասն է»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: