Բաժիններ՝

ԱՄՆ-ում կողոպտել են Քվենթին Տարանտինոյի տունը. TMZ

Երկու տղամարդ Լոս Անջելեսում կողոպտել են հոլիվուդյան հայտնի ռեժիսոր Քվենթին Տարանտինոյի տունը: Այդ մասին հայտնել է TMZ պորտալը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրներ:

Նշվում է, որ Տարանտինոն եղել է տանը, երբ երկու տղամարդու ձայն է լսել: Աղբյուրների խոսքով՝ կողոպտիչները տուն են մտել ուշ գիշերը լուսամուտով: Ընդ որում հաղորդվում է, որ, տեսնելով անհայտ մարդկանց՝ Տարանտինոն «նրանց դիմադրություն է ցույց տվել», սակայն դա արդյունք չի տվել, քանի որ չարագործներին, այնուամենայնիվ, հաջողվել է փախչել:

Պորտալի տվյալներով՝ կողոպտիչները ռեժիսորի տնից տարել են ոսկերչական զարդեր եւ այլ արժեքավոր բաներ: Այժմ քաղաքի ոստիկանությունն ստուգում է բնակության վայրի մոտ տեղակայված հսկողության խցիկները, որոնց տեսագրությունները կարող են օգնել պարզելու հանցագործների ինքնությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31