
Չինաստանը վճռորոշ հաղթանակ է տարել կոռուպցիայի նկատմամբ. Սի Ցզինպին

Չինաստանում բարեփոխումների եւ արտաքին աշխարհի հետ համագործակցելուն միտված քաղաքականության իրականացման գործընթացում հաջողվել է վճռորոշ հաղթանակի հասնել կոռուպցիայի դրսեւորումների դեմ: Այդ մասին հայտարարել է ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը:
«Կուսակցական շինարարության գործընթացում, խիստ մոտեցում ցուցաբերելով կուսակցական կարգապահության պահպանման նկատմամբ… զրոյական հանդուրժողություն՝ կուսակցության մեջ բարոյալքման դրսեւորումների դեմ, վճռորոշ հաղթանակ է ձեռք բերվել կոռուպցիայի նկատմամբ»,- ասել է Չինաստանի ղեկավարը:
Նա ելույթ է ունեցել Չինաստանի կոմկուսի 11-րդ գումարման կենտկոմի պատմական երրորդ պլենումի 40-րդ տարեդարձի առթիվ Պեկինում կայացած հանդիսավոր ժողովում, պլենում, որտեղ դրվեց երկրում իրագործվող բարեփոխումների եւ արտաքին աշխարհի առջեւ բաց լինելու քաղաքականության հիմքը: Պլենումը տեղի է ունեցել 1978 թվականի դեկտեմբերի 18-21-ին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: