
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը վերացրած դատավորը հեռանո՞ւմ է Հայաստանից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դատական համակարգում տարածված լուրերի համաձայն` ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը մտադիր է առաջիկայում լքել Հայաստանը՝ եվրոպական երկրներից մեկից քաղաքական ապաստան խնդրելով:
Հիշեցնենք, որ Ազարյանի որոշմամբ ամռանը վերացվեց մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը: Ազարյանի այդ որոշումը մեծ դժգոհության ալիք բարձրացրեց հանրության մոտ, եւ տեսակետ կա, որ դատավորն ուզում է օգտվել իրավիճակից:
«Ժողովուրդ» թերթը եղելությունը փորձեց պարզել անձամբ դատավոր Ազարյանից, սակայն վերջինս, իմանալով, որ զանգահարողը լրագրող է, չցանկացավ անգամ լսել հարցը եւ անջատեց հեռախոսը: Մեր այլ փորձերը դատավորի հետ զրուցելու անցան ապարդյուն, քանի որ նա այլեւս չպատասխանեց մեր հեռախոսազանգերին»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: