Time հանդեսը Իտալիայի փոխվարչապետ եւ ներքին գործերի նախարար Մատեո Սալվինիին հռչակել է «Եվրոպայի նոր դեմքը»:
«Շոու անելու այնքան տարբերակներ կան, բայց ես իմ գործունեության ընթացքում երբեք շոու անելով չեմ զբաղվել»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
Քաղաքագետ, ՀՀ ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանն իր մտահոգությունն է հայտնում վերջին օրերին մեզանում ձևավորված ներքաղաքական վիճակի վերաբերյալ, ինչը պայմանավորված է հայտնի հեռախոսազրույցի գաղտնալսմամբ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է սեպտեմբերի 17-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել իրադարձությունների զարգացումը Սիրիայում:
Ադրբեջանական բանակը սեպտեմբերի 17-22-ը կիրականացնի լայնածավալ օպերատիվ-մարտավարական զորավարժություն:
Սեպտեմբերի 13-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Մյասնիկյան-Դալարիկ ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» եւ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի վարորդը եւ 23-ամյա ուղեւոր Նարեկ Ավետիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ Նարեկ Ավետիսյանը մահացել է:
ՀՀ կառավարությունն առաջարկում է նվազեցնել և սուբսիդավորել երիտասարդ ընտանիքներին տրվող բնակարանների տոկոսադրույքները: Այս մասին կառավարության հերթական նիստում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
Սեպտեմբերի 13-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւան-Եղվարդ ճանապարհի 2-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 45-ամյա Գայանե Մանուկյանին եւ 7-ամյա Տիգրան Վարդանյանին. Գայանե Մանուկյանը մահացել է տեղում, իսկ Տիգրան Վարդանյանը՝ հիվանդանոցում:
Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ներդրումների ներգրավումը հանդիսանում է ցանկացած կառավարության առաջնային խնդիրը: Այսօրվա մեր կառավարությունը բացառություն չի և ջանքեր է գործադրում համոզելու պոտենցիալ ներդրողներին, որ Հայաստանում տեղի ունեցած «հեղափոխությունը» Հայաստանը վերածել է ներդրումային «դրախտի»։ Որքանո՞վ է այս պնդումը համապատասխանում իրականությանը և կարելի՞ է առաջիկայում կառավարության մուտքի մոտ սպասել ներդրողների կուտակման։
Այսօր կառավարության նիստում «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի լուծարման գործընթացի կազմակերպման համար «լուռ համաձայնությամբ» հատկացվեց 33 մլն 292.1 հազար դրամ: Որոշումը օրակարգի չզեկուցվող հարցերի շարքում էր:
Շախմատի աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Արամ Հակոբյանն ընթանում է երկրորդ տեղում:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզված է` Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը իմաստ չի ունենա, եթե հնարավոր չլինի հասնել նաև տնտեսական հեղափոխության:
Հայաստանի սահմանամերձ 37 բնակավայրերի հողօգտագործողներին նախատեսվում է պետական աջակցություն հատկացնել՝ վարելահողերի նպատակային և արդյունավետ օգտագործման, հացահատիկային ապահովվածության մակարդակի բարձրացման, գյուղատնտեսությամբ զբաղվողներին տրամադրվող սուբսիդավորման արդյունավետության և թիրախայնության բարձրացման, ինչպես նաև տարածքային զարգացման անհամամասնությունները մեղմելու նպատակով:
Գերմանիան պատրաստ է Սիրիայի վերականգնմանը մասնակցել որոշակի պայմաններով, բայց այդ մասին խոսք չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ չի գտնվել հակամարտության քաղաքական լուծումը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Կոտոլյանը նշանակվել է շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար։
ՀՀ կառավարությունը նիստ է անցկացնում:
Ոստիկանության հերթական բացահայտումը․ թմրամիջոցով կաթոցիչ, կանեփի չոր ու բուսական զանգվածներ:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի ստորաբաժանման ներկայացուցիչները մշտադիտարկման նպատակով չհայտարարված այց են իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկ:
Չեխիայի ոստիկանությունը ձերբակալել է մի իսլամիստի, որն ահաբեկչություն էր նախապատրաստում հանրապետությունում:
Սույն թվականի սեպտեմբերի 14-ին Առողջ Սունկ ՍՊԸ Բյուրեղավան համայնքում տեղակայված կոմպոստի արտադրամասը հերթական անգամ արտանետումներ իրականացրեց։
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 13-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ՀՀ ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը եւ Հայկ Բաբուխանյանը:
ԱՄՆ-ի ափերին մոտեցող «Ֆլորենս» փոթորիկը թուլացել է մինչեւ առաջին կատեգորիա:
Հայտարարություն Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի անկախության տոնի առթիվ ֆրանսահայ ֆուտբոլիստ Յուրի Ջորկայեֆին պարգևատրել է Երախտագիտության մեդալով:
Մեկ մարդ է զոհվել, եւս ավելի քան 10-ը՝ վերքեր ստացել Մասաչուսեթսի տներում գազի պայթյունների հետեւանքով:
Ճանապարհային ոստիկանությունը ձեռնարկում է բոլոր միջոցները երթևեկության կառավարումը բարելավելու ու մասնակիցների անվտանգությունն ապահովու ուղղությամբ:
Իրանական միջուկային ծրագրի շուրջ գործարքի մասնակիցները՝ Ռուսաստանը, Չինաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան եւ Իրանը, սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում նախարարական հանդիպում կանցկացնեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մի երկու շաբաթ առաջ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը կառավարության նիստի ժամանակ որոշեց ներկայանալ որպես պրոֆեսիոնալ աուդիտոր, սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը, չցանկանալով լսել նրա պրոֆեսիոնալ հիմնավորումները, անջատեց նրա խոսափողը և թույլ չտվեց խոսել: Այս պատմությունից հետո պարոն Անանյանը, մտածելով, որ պետք է խոսել ավելի աշխարհիկ թեմաներից, որոշեց հարկային դաշտ բերել շոու-բիզնեսը:
Լևոն Արոնյանը շարունակում է առաջատար մնալ կուբացի շախմատիստ Լենյեր Դոմինգեսի հետ պայքարում:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն առաջիկայում կտեղափոխվի կառավարական ամառանոց, որտեղ նոր իշխանություններից այս պահի դրությամբ ապրում է միայն վարչապետը՝ ընտանիքով: Վանեցյանը տեւական ժամանակ է՝ սեփական միջոցներով վերանորոգում է ամառանոցը: