
Հունահռոմեական ոճի ըմբիշները կպայքարեն աշխարհի առաջնության ոսկե մեդալների համար

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական թիմի երկու ներկայացուցիչ դուրս են եկել աշխարհի առաջնության եզրափակիչ:
Սլովակիայի Տրնավա քաղաքում ընթացող աշխարհի առաջնությունում 55 կգ քաշային ըմբիշ Տիգրան Մինասյանը բացարձակ հաղթանակ տոնելով կիսաեզրափակիչում՝ դուրս է եկել եզրափակիչ:
Հայաստանի մյուս ներկայացուցիչը` գերծանր քաշային Դավիթ Օվասափյանը, կիսաեզրափակիչում առավելության հասավ Իրանի ներկայացուցչի նկատմամբ: