
Պետական գումարները կրկին փոշիացվել են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի Սառնաղբյուր բնակավայրում բնակչության կեսից ավելին խմելու ջուր չունի: Խնդիրը նոր չէ: 2016 թվականին կառավարության որոշմամբ ֆինսանական միջոցներ տրամադրվեցին ջրագծերն ամբողջությամբ փոխելու համար:
Ծրագիրը հաստատվեց, գումարն էլ տրամադրվեց: Մրցույթով հաղթած շինկազմակերպությունը մոտ մեկ տարի գյուղում շինարարական աշխատանքներ իրականացրեց: Սակայն գյուղացիների հույսերն ու ականկալիքները մնացին առկախ: Պետական գումարները փոշիացան, գործն էլ մնաց անավարտ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: