Այս տարվա առաջին 9 ամիսների խոշոր հարկատուներն են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», «Գազպրոմ Արմենիան» և «Գրանդ Տոբակոն»: Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ-ը:
Բրազիլիայի նախագահ Միշել Տեմերին, որի լիազորությունների ժամկետն ավարտվում է 2019 թվականի հունվարի 1-ին, երրորդ անգամ մեղադրել են կաշառակերության եւ փողերի լվացման մեջ:
Հնչեցին էլի ինչ-որ ճիչեր։ Ես ևս մեկ անգամ նայեցի պատի մոտ կուտակված մարդկանց։ Նրանց հետ խոսակցության մեջ մտնելն իմաստ չուներ։ Նրանց գլուխ էր պետք։ Իմ գլուխը։ Զզվեցի։ Ֆիզիկապես արդեն տհաճ էր։ Մի քանի ժամ անց ես հրաժարականի դիմում ներկայացրեցի։ Դրանից կես ժամ անց ինձ մոտ եկավ բողոքող կանանցից մեկն ու խնդրեց ևս 3 ամսով երկարացնել իր հետ աշխատանքային համաձայնագիրը։
«Ունիվերսալ բիզնես – 7%» ակցիան նախատեսված է փոքր բիզնեսի ներկայացուցիչների համար և կտևի 3 ամիս՝ մինչև 2019թ-ի մարտի 10-ը: Այն թույլ կտա իրավաբանական անձանց ու փոքր բիզնեսի ներկայացուցիչներին՝ Բանկի հաճախորդներին, ձևակերպել վարկեր` իջեցված տոկոսադրույքով:
ԿԺԴՀ-ն հանձնառու է Կորեական թեակղզու միջուկազերծման գործին եւ ԱՄՆ-ից ակնկալում է, որ նա կվերացնի միջուկային սպառանալիքը հանապետությանը:
Այս տարվա հունիսի 1-ին բնապահպանության նախարարությանը ենթակա անտառային կոմիտեի պահպանման ծախսերի ապահովման նպատակով ՀՀ պետական բյուջեի պահուստաային ֆոնդից հատկացվել էր 106 մլն 163 հազար դրամ, կոմիտեին պատկանող Երևան քաղաքի Արմենակյան փողոցի N 129 վարչական շենքի վերանորոգման համար 3 մլն 300 հազար դրամ, այլ ծրագրերով՝ 36 մլն դրամ, սակայն 37,22 մլն դրամ տնտեսվել է:
Մշակույթի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Րաֆֆի Գալստյանին կառավարության որոշմամբ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ձմեռային զորակոչից տարկետում կտրվի:
Աղքատության եւ գործազրկության դեմ պայքարը Վրաստանի կառավարության գլխավոր խնդիրն է:
Երեւանում առեւանգել եւ բռնության են ենթարկել 16-ամյա դեռահասի՝ 13-ամյա անչափահասին սիրահետելու համար։
Դատախազության պարզաբանմամբ է հանդես եկել՝ Ջուլիետա Ղուկասյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վերաբերյալ:
«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող 2018 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ 78 մլն 143 հազար դրամ հաշվեկշռային արժեք ունեցող զբոսանավը` «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով դասական աճուրդով կօտարվի:
ՀՀ կառավարության նիստը՝ ուղիղ
Ամերիկացի զինծառայողները դեսանտավորման վարժանքների ընթացքում պարաշյուտն ինքնաթիռից վայր են գցել արդյունաբերական գոտու վրա, որը Հոնսյու կղզու կենտրոնի Յամանասիի պրեֆեկտուրայում հարում է Ֆուձի Սանրոկու զորավարժարանին:
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորատի նիստով, որին ներկա էր նաև Կրթության և գիտության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնում որպես ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Կառավարման ամբիոնի վարիչի ժ/պ, տնտեսագիտության
ՀՀ մարզերի բոլոր պետական բժշկական հաստատությունների և Երևանի պոլիկլինիկաների բուժաշխատողները կունենան սոցիալական նույն փաթեթը, ինչ ունեն ուսուցիչները: Այս մասին որոշում կառավարությունն ընդունեց այսօրվա նիստում:
Իռլանդիայի կառավարությունը մշակել է գործողությունների համապարփակ պլան ի դեպս «կոշտ» Brexit-ի՝ առանց կողմերի միջեւ համաձայնության Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու:
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության, ինչպես նաև և ԵՊՏՀ Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետների համատեղ առաջարկին ընդառաջելով՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ընկերության գլխամասային գրասենյակում հյուրընկալել է այդ ֆակուլտետների ուսանողներին:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը նախատեսում է վերանայել դպրոցների տնօրենների ընտրության կարգը:
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանն ազատվել է ռեկտորի պաշտոնից։
Դեկտեմբերի 19-ին Ծաղկաձորում տեղի ունեցավ Հայաստանի համայնքների միության ֆինանսաբյուջետային հարցերի հանձնաժողովի նիստը, որին մասնակցեցին անդամ համայնքների ղեկավարներ: Նիստի ընթացքում քննարկվեցին ֆինանսական ապակենտրոնացմանը վերաբերվող հարցեր։
«Սա ջայլամի քաղաքականություն է՝ գլուխը մտցնել ավազի մեջ եւ չտեսնել պրոբլեմը։ Բայց դրանից պրոբլեմը չի վերանում՝ ջայլամն է դառնում ավելի խոցելի»,- նկատում է Հ.Ալումյանը։
««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու հրամանագիրը չստորագրելու համար քաղաքացին դատի է տվել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: Վարդան Կարապետյանը ՀՀ վարչական դատարան համապատասխան հայց է ներկայացրել՝ պահանջելով ստիպել ՀՀ նախագահին ընդունել իր քաղաքացիությունը դադարեցնելու մասին հրամանագիր:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 20-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը հավանություն է տվել բյուջեի մասին օրինագծին, որը յոթ շաբաթով կհետաձգի ֆեդերալ կառավարության մի շարք հիմնարկությունների աշխատանքի դադարեցումը, որը հակառակ դեպքում տեղի կունենար դեկտեմբերի 22-ին:
«Փաստ» թերթը գրում է. «Արցախի շուրջ տարատեսակ հայտարարությունները, դրական արձանագրումների մասին հավաստիացումներն ու կոնկրետ քայլերի սպասումներն առաջիկա տարում զուգակցվում են Արցախի ներսում՝ Հայաստանի իշխանությունների ձեռամբ տեղի ունեցող փոփոխություններով:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու լեզուների ուսուցման կենտրոնից առերևույթ գողություն կատարած անձի ինքնությունը։
Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Ռուսալ»-ի վրայից սանկցիան հանում է գանձապետական դեպարտամենտը: «Արմենալ»-ը շունչ կքաշի, հայ-ամերիկյան առևտրաշրջանառությունը` նույնպես»:
Ազգային ժողովում ունեցած մանդատների թվով 3-րդ` «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ԱԺ փոխնախագահի պաշտոնում կառաջադրի Մանե Թանդիլյանի թեկնածությունը:
Ալբանիան որոշում է ընդունել պերսոնա նոն գրատա հայտարարել Իրանի երկու դիվանագետների` ենթադրվող անօրինական գործունեության համար, որն սպառնալիքի տակ է դնում երկրի անվտանգությունը: Այդ մասին հայտնել է Albanian Daily News պորտալը՝ հղում անելով ԱԳ նախարարությանը: «Ալբանիան որոշել է պերսոնա նոն գրատա հայտարարել Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության երկու դիվանագետների, որոնք կասկածվում են երկրի անվտանգության վրա ազդող գործունեություն […]
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հորդորում է վճարովի ավտոկանգառների գործունեության համար վճարել սահմանված արտոնագրային հարկը, հակառակ դեպքում կկիրառվի Հարկային օրենսգրքի 407-րդ հոդվածով սահմանված պատասխանատվությունը: