Բաժիններ՝

Խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»

Այս տարվա առաջին 9 ամիսների խոշոր հարկատուներն են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», «Գազպրոմ Արմենիան» և «Գրանդ Տոբակոն»:  Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ-ը:

Խոշոր հարկատուների ցանկը գլխավորող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին պետական բյուջե է վճարել 32 մլրդ 797 մլն 521.8 հազար դրամ, երկրորդ խոշոր հարկատուն՝ «Գազպրոմ Արմենիան» վճարել է 30 մլրդ 371 մլն 579 հազար դրամ, իսկ երրորդ խոշոր հարկատուն՝ «Գրանդ Տոբակոն»՝ 27 մլրդ 695 մլն 959.4 հազար դրամ:

Իսկ այս տարվա առաջին ինն ամիսների չորրորդ խոշոր հարկատու է համարվել «Ալեքս հոլդինգը»՝ պետական բյուջե վճարելով 13 մլրդ 966 մլն 8 հազար դրամ: Հինգերորդ տեղում է «Սիփիէս Օիլ Քորփորեյշնը», որը վճարել է 13 մլրդ 175 մլն 854 հազար դրամ:

Հայկական ատոմային էլեկտրակայանը համարվել է 13-րդ խոշոր հարկատուն, որը պետբյուջե է վճարել 7 մլրդ 83 մլն 946 հազար դրամ, իսկ «Կապանի լեռնահարստացման կոմբինատը» պետբյուջե է վճարել 5 մլրդ 513 մլն 836 հազար դրամ՝ դառնալով՝ 16-րդ խոշոր հարկատուն:

1000-րդ խոշոր հարկատուն է «Գերատեսչական շենքերի պահպանման և շահագործման» ՓԲԸ-ն, որը պետբյուջե է վճարել 98 մլն 57 հազար դրամ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս