Բաժիններ՝

Րաֆֆի Գալստյանին զինվորական ծառայությունից տարկետում կտրվի

Մշակույթի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Րաֆֆի Գալստյանին կառավարության որոշմամբ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվակա­նի ձմեռային զորակոչից տարկետում կտրվի:

Ըստ հիմնավորման, Րաֆֆի Գալստյանը 2010-2018 թթ. սովո­րել է Երևանի պարարվեստի պետական քոլեջի «պարարվեստ մասնա­գիտություն» բաժնում՝ ստանալով «բալետի դերասան» որակավորում։

2018 թվականի հունիսի 22-ին ընդունվել է օպերային թատրոն` որպես բալետի արտիստ։ Րաֆֆի Գալստյանը ներկայացումներում մշտապես հանդես է գալիս առաջատար մենապարողի դերում։

2018 թվականին Բորիս էյֆմանի բալետային թատրոնի կողմից հրավիրվել է Սանկտ Պետերբուրգ, անցել է մեկշաբաթյա փորձաշրջան ու հրավիրվել աշխատանքի։ 2018 թվականին ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ մասնակցել է էստոնիայի մայրաքաղաք Տալլինում կայացած «Tallin International Ballet Competition» միջազգային մրցույթին՝ զբաղեցնելով երրորդ տեղը, և հրավեր ստացել մասնակցելու «YAGP- 2018 New York» միջազգային մրցույթի եզրափակիչին։ 2014 թվականից ընդգրկված է ՀՀ մշակույթի նախարարության շնորհալի երեխաների տեղեկատվական բազայում։

Ակնկալվում է, որ իրավական ակտի ընդունումը թույլ կտա Րաֆֆի Գալստյանին կատարելագործել մասնագիտական հմտությունները և հանրահռչակել հայկական կատարողական արվեստը միջազգային հարթակներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս