Բաժիններ՝

Արտակարգ դեպք Երևանում՝ առևանգել են անչափահաս տղային ու ծեծել՝ պոռնկագրական նյութեր տարածելու համար

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ օրերս Երեւանում առեւանգել եւ բռնության են ենթարկել 16-ամյա դեռահասի՝ 13-ամյա անչափահասին սիրահետելու համար։

Առեւանգման մեջ կասկածվում է աղջկա հայրը, ով իր իր ընկերոջ հետ հենց Հանրապետության հրապարակից առեւանգել է տղային, տեղափոխել Շենգավիթ ու ծեծել։ Դեռահասի պատմելով՝ նաեւ վերցրել են իր հեռախոսն ու ձեռնոցները։

Մինչ այդ եւս՝ անչափահասի հայրն ու դեռահասը զրուցելու հնարավորություն ու առիթ ունեցել, որի ժամանակ հայրն արգելել էր շփվել իր՝ 7-րդ դասարանում սովորող դստեր հետ, ինչն ակնհայտորեն տղայի սրտով չի եղել։ Վերջինս, ըստ տեղեկությունների, աղջկա, նկարներից պատրաստել է պոռնկագրական նյութեր և համացանցի միջոցով տարածել է իրենց մտերիմների շրջանում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս