Բաժիններ՝

ՀՀ բարձրագույն ղեկավարությանը սպասարկած զբոսանավը աճուրդի է դրվելու

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժ­նետիրական ընկերության կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող 2018 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ 78 մլն 143 հազար դրամ հաշվեկշռային արժեք ունեցող զբոսանավը` «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով դասական աճուրդով կօտարվի:

Այդ մասին որոշման նախագիծն արժանացավ կառավարության հավանությանը: Որպես մեկնարկային գին կսահմանվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով անկախ գնահատողի կողմից գնահատված  90 մլն 915հազար դրամ շուկայական արժեքը:

Ըստ հիմնավորման, որոշման նախագծում նշված զբոսանավը տեղակայված է Սևանա լճում և մինչ այժմ սպասարկել է ՀՀ բարձրագույն ղեկավարությանը և բարձրաստիճան հյուրերին՝ Սևանա լճում տարբեր միջոցառումների ընթացքում: «Վերը նշված նպատակով զբոսանավի հետագա շահագործման անհրաժեշտությունը և նպատակահարմարությունը այլևս չկա,  այդ իսկ պատճառով որոշման նախագծով թույլատրվում է  ընկերությանը՝ աճուրդով օտարել զբոսանավը»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31