Բուժաշխատողներին ներգրավում են առողջապահական սոցփաթեթի մեջ
ՀՀ մարզերի բոլոր պետական բժշկական հաստատությունների և Երևանի պոլիկլինիկաների բուժաշխատողները կունենան սոցիալական նույն փաթեթը, ինչ ունեն ուսուցիչները: Այս մասին որոշում կառավարությունն ընդունեց այսօրվա նիստում:
ՀՀ առջողապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը զեկուցեց, որ որոշումը վերաբերում է շուրջ 15 հազար մարդու:
«Ապահովագրականների շահութաբերությունը շատ մեծ է, մի մասն ուղղում ենք սրան»,- ասաց Ա.Թորոսյանը:
«Սրանով հայտնի ասացվածքի անարդարությունն ենք լուծում, երբ վարորդը վերջում ոտքով էր տուն գնում: Հիմա մենք բուժաշխատողներին ներգրավում ենք առողջապահական սոցփաթեթի մեջ»,- նկատեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Ա.Թորոսյանը նշեց, որ այժմ սոցփաթեթում ներգրավված է 115 հազարից ավելի մարդ: