ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը եւ Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը ներառվել են Խաղաղության Նոբելյան մրցանակի գլխավոր հավակնորդների ցուցակում:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ բացահայտելու «Լունապարկի» այգում տեղի ունեցած գողությունը:
Վրաստանի պաշտպանության նախարար Լեւան Իզորիան ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստում առաջարկել է համատեղ ուսուցման նոր կենտրոն ստեղծել Վրաստանում:
Երեկ ԱԺ-ում Արմեն Աշոտյանի հրապարակած տեղեկությունները, թե հոկտեմբերի 2-ի երեկոյան հանրահավաքի ընթացքում ապակիներ են ջարդվել, մեքենաներ են վնասվել, միջադեպեր են եղել, չեն հաստատվում:
Թուրքիայի հաշվեքննիչ պալատը հրապարակել է նախագահական պալատի 2017 թվականի ծախսերի վերաբերյալ զեկույցը: Զեկույցից պարզ է դարձել, որ Թուրքիայի նախագահական պալատի օրական ծախսը միջինում կազմել է 1.8 մլն թուրքական լիրա (300.000 ԱՄՆ դոլար): Ողջ տարվա համար ծախսվել է 658.240.289 լիրա (մոտ 110 մլն դոլար): Այդ գումարից 106.000.000 (17.6 մլն դոլար) ծախսվել է նախագահական պալատի աշխատակիցների վրա:
ԱՄՆ-ի հետաքննիչները փորձում են պարզել, թե ում կողմից են նախագահ Թրամփի ու պաշտպանության նախարարարության հասցեով ուղարկվել թունավոր ռիցին նյութ պարունակող ծրարներ։ Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
Գալու է, չէ՞, օրը, երբ անվերապահ համախոհների ու համակիրների զանգվածները նայելու են ոչ թե ժողովրդական հռետորների բերաններին, այլ իրենց շուրջը եւ գրպանի պարունակությանը:
Նյու Յորքի իշխանությունները կբռնագանձեն այն բոլոր փողերը, որոնք ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարող էր լրիվ չվճարել՝ խուսափելով հարկերից:
«Հրապարակ» թերթն իր խմբագրականում գրում է. «Եվ այսպես, մտնում ենք նոր փուլ՝ ավելի կոշտ առճակատումների, քաղաքական սուր պայքարի եւ անկանխատեսելի զարգացումների։ Ոչ ոք չգիտի, թե այս փուլը որքան կտեւի, եւ արդյոք դրանից մենք անկորո՞ւստ դուրս կգանք։
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին խորհրդարանում «բանտարկված» պատգամավորներն այնքան սարսափած են եղել ԱԺ մատույցներում հավաքված բազմությունից, որ խումբ-խումբ կողպվել են աշխատասենյակներում եւ գինարբուք կազմակերպել։
Հոկտեմբերին ԱՄՆ շատ բարձրաստիճան պաշտոնյա կժամանի Հայաստան` քննարկելու նաև այս հարցը: Լուրջ պատրաստվել է պետք ու նոր` հայ-ամերիկյան օրակարգ ներկայացնել:
«English PEN» միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Դեբբի Լուքսոնը Թուրքիայում հետևում է այս օրերին ընթացող խոսքի ազատության թեմայով դատավարություններին։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 04-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Լյովա Խաչատրյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից դուրս է գալու: Թերթի տեղեկություններով՝ նա իր թիմակիցներով, հայտնի ու անհայտ քաղաքական դեմքերի միավորելով` մտադիր է նոր կուսակցություն հիմնել եւ մասնակցել սպասվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին:
«Փաստ» թերթը գրում է. «Կրթության տեսչական մարմնի ղեկավարի նորանշանակ տեղակալ Ռաիսա Գալստյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Նշենք, որ Ռաիսա Գալստյանն այդ պաշտոնին է նշանակվել օգոստոսի 9–ին:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ սեպտեմբերի 23-ին ավագանու արտահերթ ընտրություններին Երեւանի քաղաքապետ ընտրված Հայկ Մարությանը իր երդման արարողությունը որոշել է յուրահատուկ ձեւով անցկացնել:
Հոկտեմբերի 4-ին`ժամը 02:14-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Մ-3 ավտոճանապարհի Սպիտակ-Երևան հատվածի 12-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. ճանապարհի լվացման աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին ԱԺ-ում հանդիպման ժամանակ սուր վեճ է ընթացել Արփինե Հովհաննիսյանի եւ վարչապետի միջեւ։ ԱԺ փոխնախագահը Փաշինյանին բացատրել է, որ չէր կարելի սահմանադրական օրենքին այլ մեկնաբանություն տալ՝ իբր դա արվում է արտահերթ ընտրությունները կասեցնելու նպատակով։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ կանոնակարգ օրենքում նախօրեի երեկոյան ԱԺ արտահերթ նիստում կատարված աղմկահարույց փոփոխությունները, պարզվում է, սահմանադրականության հետ կապված խնդիր ունեն: Ու հիմա ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կարող է օրինագիծը քսանմեկօրյա ժամկետում ստորագրելու փոխարեն ուղարկել Սահմանադրական դատարան դրա սահմանադրականությունը որոշելու համար:
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջւմ գրում է. «Հեղափոխությունների պատճառը միշտ չի, որ անարդարությունն է լինում, կամ կոռուպցիան, դրանց պատճառներն ավելի խորն են, օրինակ, անաշխատունակ կամ ցածր վարձատրվող երիտասարդների քանակի աճը, կամ անգամ կլիմայական փոփոխությունները:
Բամբակի մշակության վերականգնումը Արմավիրի մարզում 300 նոր աշխատատեղի ստեղծման հնարավորություն կտա: Ն
«Հրապարակ» թերթը գրում է. «Շիրակի «ՔՊ»-ական մարզպետ Կարեն Սարուխանյանն ուշագրավ գիտելիքների տեր անձնավորություն է։ Օրեր առաջ նա հանձնարարել է փակել «Գյումրիի ներառական փուռը», որտեղ հաշմանդամներ են աշխատում, քանի որ քաղաքաշինական ինչ-որ նորմերի խնդիրներ կան։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Եթե ՀՅԴ-ականներն արագ կողմնորոշվեցին, ու մինչ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնանկ կաներ իրենց նախարարներին, հայտարարեցին կոալիցիան լքելու մասին, ապա նույնը չես ասի ԲՀԿ-ի մասին: Ու նախօրեի երեկոյան տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում ստացվեց այնպես, որ ԲՀԿ-ին հեռացրին ազգային համաձայնության կառավարությունից:
«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ականները հայտարարում են, որ իրենց կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը միայն այսօր կվերադառնա Հայաստան, չնայած ըստ այլ աղբյուրների՝ Ծառուկյանը Հայաստանում է, սակայն զգուշանում է հայտնվել հանրությանը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ տեղեկություններով, նախագահ Արմեն Սարգսյանը չի պատրաստվում ստորագրել նախօրեի աղմկահարույց օրինագիծը։ Նա նեղ միջավայրում այն «հետքայլ» է անվանել և պատրաստվում է օգտվել օրենքով սահմանված 21 օրվա ժամկետից ու այն ուղարկել ՍԴ, որը կարող է դրա սահմանադրականությունը քննել 3 ամսում։
Ֆրանսիացի ու լեհ կինոռեժիսոր Ռոման Պոլանսկին մտադիր է էկրանավորել բրիտանացի գրող Ռոբերտ Հարիսի գիրքը, որը նվիրված է «Դրեյֆուսի գործին»:
Աշխարհում առաջին՝ Գարշելի կերակրի թանգարանը հոկտեմբերի 31-ին կբացվի Շվեդիայի՝ մեծությամբ երրորդ քաղաքում՝ Մալմյոյում:
Իր երիտասարդությամբ հռչակված չինուհին՝ Լու Ելինը, պատմել է, որ իրեն հաջողվում է լավ տեսք ունենալ ցուրտ եղանակին մարզվելու շնորհիվ:
MASCOT նոր հետազոտող-ռոբոտը, որն ավելի վաղ անջատվել էր ճապոնական «Հայաբուսա-2» («Բազե-2») զոնդից, հաջող վայրէջք է կատարել Ռյուգու աստղակերպի վրա, որը գտնվում է Երկրից 280 մլն կիլոմետր հեռավորության վրա:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը պարել է Պահպանողական կուսակցության համագումարում: