Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 4-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ նվիրված բերքի տոնի միջոցառումների կազմակերպման հարցերին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել՝ 2018 թվականի հոկտեմբերի 6-ը Հայաստանում սուգ հայտարարելու մասին:
ՀՀ կառավարությունը պահուստային ֆոնդից ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը կհատկացնի 2,867 մլն դրամ: Այս մասին որոշումն ընդունվեց գործադիրի հոկտեմբերի 4-ի նիստում:
168.am-ի հետ զրույցում Վարդուհի Էլբակյանը, անդրադառնալով Ա. Հարությունովի ձերբակալության գործին և դատարան ներկայացրած միջնորդության մերժմանը, տեղեկացրեց, որ Արտյոմ Հարությունովը ձերբակալվել է այս տարվա հունիսի 28-ին և կալանավորվել հուլիսի 1-ին. նրան մեղադրանք է առաջադրվել է 38.308 հոդվածի առաջին մասով՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելու, դրդչություն կատարելու համար։
Երևանի քաղաքապետի ընտրությունները քաղաքական իրողության արձանագրությունն էր, և նույնը տեղի կունենա խորհրդարանական ընտրությունների ժամանակ
Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը հանքերային գրոհների խնդիրը կներառի ԵՄ-ի հոկտեմբերի 18-ի գագաթնաժողովի օրակարգում՝ կապված Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) վրա Ռուսաստանին վերագրվող կիբեռգրոհների հետ:
Հյուսիսատլանտյան դաշինքը պաշտպանության բնագավառում ներդրումների շտապ ավելացման անհրաժեշտություն է տեսնում:
Թուրքական «Haberturk» լրատվական կայքի հոդվածագիր Ումուր Թալուն իր սյունակում խորը հիացմունքով է անդրադարձել մեծանուն ֆրանսահայ շանսոնյե, դերասան ու կոմպոզիտոր Շառլ Ազնավուրի ստեղծագործություններին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աիդա Դավթյանը վերադարձրել է Ռոբերտի Քոչարյանի որդու Սեդրակ Քոչարյանի հայցադիմումն ընդդեմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի։
Հայաստանը խորհրդանշող Արարատը, նուռը, եկեղեցիները, Ֆրանկոֆոն երկրների դրոշների բազմազան գույները ժամանակակից լուծումներ են ստացել ֆրանսահայ նկարչուհի Ասիլվա Ռոգիի ստեղծագործություններում` կտավներում և օբսիդիան քարերի վրա արված գործերում:
Հայրենիքն ամեն գնով, հարկ եղած դեպքում փոխադարձ զիջումներով, պետք է հեռու պահել ներքին վայրիվերումներից ու վտանգավոր կացություններից:
ՀՀ համախառն արտաքին պարտքը 2018 թվականի հունիսի վերջի դրությամբ կազմել է 10 մլրդ 567 մլն ԱՄՆ դոլար։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեի զեկույցից։
Նյու Յորքի Քուինզ քաղաքի փողոցներից մեկն անվանակոչվեց և անվանվեց «Արմենիա փողոց»:
Ոստիկանները բերման են ենթարկել Ազգային ժողովի մոտ տեղի ունեցած միջադեպի մասնակիցներին:
Հայաստանում ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման և միջազգային ահաբեկչության հրապարակային կոչերը, նշված հանցանքների կատարումը հրապարակային արդարացնելը կամ քարոզելը քրեականացվում է:
Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը կմասնակցի աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հետ հրաժեշտի արարողությանը:
Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինին «հանգուցային զրուցակից» է համարում միջազգային խնդիրները քննարկելիս:
Ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է ցուցադրել ոչ համոզիչ արդյունքներ՝ տվյալ պահին զբաղեցնելով ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի միայն 10-րդ հորիզոնականը:
Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ջերեմի Հանթը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է ենթարկվել նոր պատժամիջոցների:
Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանը։
Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի առաջատար Լևոն Արոնյանն արագ ոչ-ոքի խաղաց Օլիմպիադայի 10-րդ տուրում:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարում է «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլի ավարտի մասին։
Մենք համարում ենք, որ մի փոքր ծանրաբեռնված ենք հաստիքներով, այսինքն՝ մարդիկ, որոնք ըստ էության շատ մեծ ներդրում չեն ունենում վերջնարդյունքի տեսակետից, այնուամենայնիվ, շարունակում են համարվել աշխատակիցներ։
ArmLur.am-ի տեղեկություններով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Հակոբ Արշակյանը նշանակվելու է տրանսպորտի նախարար։
«ԼՈւԿՕՅԼ»-ը լիովին դադարեցրել է իրանական նավթի գնումները:
Երեկ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արտուշ Մակյանի նախագահությամբ շարունակվեց «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով դատական նիստը, որն անցավ լարված մթնոլորտում:
Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նոր նախագահ է ընտրվել Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:
ՀՀ կառավարությունը Երևանի Հ. Էմինի նրբանցք 4 հասցեում գտնվող՝ 251,6 մլն դրամ գնահատված արժեքով և 2769.4 քմ ներքին մակերեսով ուսումնական մասնաշենքերն ու 3 մլն դրամ կադաստրային արժեքով և 0.208747 հեկտար մակերեսով հողատարածքը` անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով կհանձնի Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանին:
Վարչապետի ցանկացած հանձնարարական ոստիկանությունը կատարում է հստակ ու ճիշտ ժամանակին։ Վարչապետը հայտարարեց՝ ուժային կառույցները, որոնցից մեկը ոստիկանությունն է, հնարավոր է, թերացել է։
Այսօր համացանցում Երևանի կենդանաբանական այգում արված տեսանյութ էր հայտնվել, որտեղ ցուցադրվում էր, թե ինչպես են երկու խոշոր արջեր ուտում մեկ այլ արջի։