
«Հավերժ երիտասարդ» 50-ամյա չինուհին բացահայտել է իր արտաքինի գաղտնիքը

Իր երիտասարդությամբ հռչակված չինուհին՝ Լու Ելինը, պատմել է, որ իրեն հաջողվում է լավ տեսք ունենալ ցուրտ եղանակին մարզվելու շնորհիվ: Այդ մասին հայտնել է Daily Mail հրատարակությունը:
Ելինը խոստովանել է, որ ահա արդեն 30 տարի ակտիվորեն զբաղվում է սպորտով: Ամենից շատ իրեն դուր է գալիս բաց ջրավազաններում լողալը. կինն այդ զբաղմունքը չի թողնում նույնիսկ ձմռանը:
Ելինը լողալով անցել է 40-կիլոմետրանոց Մալաքյան նեղուցը, պարաշյուտվ թռել է 4,5 կիլոմետր բարձրությունից եւ յոգայով զբաղվել 30 աստիճան սառնամանիքին: Վերջին ժամանակներս Ելինը՝ կենսաթոշակի անցած գրադարանավարուհին, իսկ ներկայում՝ ժողովրդականություն վայելող բլոգերը, ֆրիդայվինգ է ուսանում ֆիլիպինյան լողափերին:
Ելինը կատակով իր կյանքի գլխավոր նպատակը համարում է «ամբողջ աշխարհում ճամփորդելը եւ գեղեցիկ լողազգեստներ կրելը»:
Նա հույս ունի իր արտաքինը պահպանել մինչեւ 80 տարեկան: Նրա 23-ամյա որդին նշել է, որ իր համար ընկերուհի գտնելը հեշտ չէ, քանի որ բոլորը կարծում են, թե մայրն իր ընկերուհին է: