53-ամյա Գրիգոր Մկրտչյանը որոնվում է որպես անհետ կորած:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը գտնում է, որ Հայաստանում այս պահին ստեղծված քաղաքական իրավիճակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի դեպքում վարչապետի մեկ այլ թեկնածու առաջադրելը կարող է քաղաքական ու հասարակական լուրջ ռեզոնանս արձանագրել:
Նիկոլ Փաշինյան-Գագիկ Ծառուկյան պաշտոնական հանդիպումն այսօր տեղի կունենա կառավարության շենքում, ժամը 18։30-ին։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեց վարչապետի մամլո խոսնակ Արման Եղոյանը։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի ելույթը՝ Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավորի նիստում:
Հոկտեմբերի 8-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, հոկտեմբերի 9-11-ը առանձին շրջաններում, 12-13-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է թույլ անձրև։
Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 6-ին, ժամը 08.00-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների կողմից Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և նույն օրը ժամը 11.45-ին Տարոնի բաժին բերման է ենթարկվել 1986 թ. ծնված Արմեն Ա.-ն:
Հոկտեմբերի 8-ին, ժամը 09:22-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մուշավանի ամառանոցների մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել դեպի ձորը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հայաստանը դառնալով ԵՄ անդամ՝ պետք է ընդուներ եվրոպական արժեքները, 2003-2004 թվականներին Եվրախորհրդարանի հանձնաժողովը նամակով դիմեց ՀՀ խորհրդարան՝ հասկանալու համար, թե ինչու Հայաստանում չեն օրինականացնում միասեռ ամուսնությունները։ Դիմեցին ինձ, պատասխանը գրեցի՝ ասելով, որ մեզանում 4 հազար տարի ընտանիքը համարվում է կնոջ և տղամարդու կապը, որի նպատակն է սերունդներ ունենալը։ Եթե կապի այլ ձև կա, ինչո՞ւ եք անունը դնում ամուսնություն և ընտանիք»,- փաստեց Ա. Ադիբեկյանը։
ՆԱՏՕ-ն ձեռնամուխ է եղել Չեռնոգորիայի օդային տարածության պարեկմանը:
Հոկտեմբերի 7-ին, ժամը 14.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Նանսենի այգում սպորտային համազգեստով մի տղամարդ դանակով հարվածել է մի աղջկա և դանակը ձեռքին պտտվում է այգու տարածքում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կներկայացնի այս ամսվա ընթացքում: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը՝ ի պատասխան հարցի, թե ե՞րբ է վարչապետը հրաժարական տալու:
Ռուսաստանի եւ Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը եւ Մոհամադ Ջավադ Զարիֆը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են միջազգային հարցեր եւ էներգետիկական համագործակցությունը:
Հայաստանի խորհրդարանը դե ֆակտո լուծարված է, մնում է դե յուրե լուծարվի:
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ցանկություն է հայտնել անձամբ հանդիպելու ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի հետ՝ երկու հարեւան երկրների միջեւ անվստահությունը հաղթհարելու համար:
ՀՀԿ գործադիր մարմնի նիստերը տեղի են ունենում բնականոն և ոչ թե միայն վերջին ժամանակներում: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ պատասխանելով հարցին, թե վերջին ժամանակներում ՀՀԿ-ն ԳՄ նիստեր է գումարում, և քաղաքական զարգացումների վերաբերյալ ինչ տեսակետ ունի Սերժ Սարգսյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Ֆելիքս Ցոլակյանին:
Հայաստանի Հանրապետությունում սույն թվականի ապրիլ-մայիս ամիսներին, նախկին և ներկա իշխանությունների հստակ պայմանավորվածությունների արդյունքում, տեղի ունեցավ պետական կազմակերպված հեղաշրջում, ասել է թե՝ իշխանափոխություն: Իշխանափոխություն, որի վտանգը Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի համար մոտ ապագայում լինելու է շատ ավելի կործանարար, քան մինչև հիմա տեղի ունեցած հայ-ադրբեջանական պատերազմները:
Ծննդատունը կառուցվել է ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ և «Տաշիր» հիմնադրամի մեկ միլիարդ դրամ ներդրմամբ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Գարեգին Բաղրամյանին:
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հոկտեմբերի 7-ին, ժամը 14.00-ին, Բեյրութ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 1967 թ. ծնված Կարաբետ Ն.-ն:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ մանրամասն ներկայացրեց իր և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ու հաջորդած իրադարձությունների ժամանակագրությունը և հայտարարեց, որ իր համար անակնկալ էր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը:
«Տուրիզմ Արմենիա» ասոցիացիայի աջակցությամբ Հայաստանի 6 տուրօպերատորներ սեպտեմբերի 25-28-ին Փարիզում Հայաստանը ներկայացրել են Եվրոպայի խոշորագույն՝ «Top Resa 2018» զբոսաշրջային ցուցահանդեսին։
Հոկտեմբերի 6-ին, ժամը 16.10-ին, ոստիկանության Աշտարակի բաժին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել երեք քաղաքացի: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 11.00-ի սահմաններում, 1995 թ. ծնված Էդգար Մ.-ն, 1970 թ. ծնված Գագիկ Մ.-ն և 1994 թ. ծնված Մեսրոպ Մ.-ն Վերին Սասունիկ համայնքի վարչական տարածքում երշիկ են կերել, ինչի հետևանքով «Սուր սննդային թունավորում» ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց:
Սերբիան չի անդամակցի Հյուսիսատլանտյան դաշինքին եւ կշարունակի ռազմական չեզոքություն պահպանել՝ ընդսմին պահպանելով համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ:
Երևանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի շրջանակում տեղի ունեցավ «Ժողովրդավարական և ընդգրկուն տեղական զարգացում» թեմայով կլոր սեղանը:
Ռուսաստանը նախազգուշացնում է վրացի գործընկերներին, որ միջազգային հարթակներում Թբիլիսիի ոչ բարեկամական գործողություններն սպառնալիքի տակ են դնում հարաբերությունների նորմալացման՝ 2012 թվականին սկսված գործընթացը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Հակոբ Արշակյանին:
Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության մարզային 15-րդ (Վայոց ձորի) բաժնի աշխատակիցների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ քաղաքացի Գ.Ս.-ն, 2018թ. ապրիլից առանց պետական գրանցման և հարկային մարմնում հաշվառման, իրականացրել է շինանյութի մանրածախ առևտուր:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ նախարար Ֆելիքս Ցոլակյանին: