
ՆԱՏՕ-ն սկսեց պարեկել Չեռնոգորիայի երկինքը

ՆԱՏՕ-ն ձեռնամուխ է եղել Չեռնոգորիայի օդային տարածության պարեկմանը: Այդ մասին հայտնել է դաշինքի մամուլի ծառայությունը: Գործողությունն իրականացվում է իտալական եւ հունական կործանիչների մասնակցությամբ:
«Օդային տարածության պարեկումը, որն իրականացնում է ՆԱՏՕ-ն, երկարաժամկետ առաքելություն է, որն ուղղված է դաշինքի անդամ երկրի օդային տարածության անձեռնմխելիության ապահովմանը»,- նշվում է հաղորդագրութան մեջ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: