Աբեն «զգում է», որ անձամբ պետք է հանդիպի Կիմ Չեն Ունի հետ փոխադարձ անվստահությունը հաղթահարելու համար
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ցանկություն է հայտնել անձամբ հանդիպելու ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի հետ՝ երկու հարեւան երկրների միջեւ անվստահությունը հաղթհարելու համար: Այս մասին Ճապոնիայի կառավարության ղեկավարը հայտարարել է Financial Times թերթին տված հարցազրույցում, որը հոկտեմբերի 7-ի երեկոյան հրապարակվել է հրատարակության կայքում:
«Ես զգում եմ, որ պետք է անձամբ, դեմ առ դեմ բանակցեմ (ԿԺԴՀ-ի Պետխորհրդի) նախագահ Կիմ Չեն Ունի հետ, եւ որ մենք երկուսս էլ պետք է պատրաստ լինենք այն բանին, որ ջարդենք փոխադարձ անվստահության կճեպը»,- ասել է Աբեն:
Հարցազրույցում Ճապոնիայի վարչապետը նաեւ կտրուկ դեմ է արտահայտվել Կորեայի Հանրապետությունից ամերիկյան զորքերի դուրսբերման գաղափարին՝ որպես այն համաձայնագրի բաղադրիչ, որը նպատակամիտված է միջուկային զենքից ԿԺԴՀ-ի հրաժարմանը:
Աբեի խոսքով՝ ինքն արդեն ինն անգամ հանդիպել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ եւ նրա հետ 26 հեռախոսազրույց է վարել, որոնց ժամանակ հիմնավորել է, թե որքան հիմնարար դեր է խաղում Վաշինգտոնի հետ Տոկիոյի դաշինքը Ճապոնիայի անվտանգության ապահովման համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: