«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ռոյ Քինը հայտնել է իր կարծիքը Ժոզե Մոուրինիոյի հրաժարականի մասին:
Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը դեկտեմբերի 10-ին գրավոր նամակ-հարցում էր ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանին, որում ասվում էր.
«Երեկվանից մի դեպք եմ հիշում. Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ Չերչիլին դիմում ու ասում են, որ ռազմական ծախսերը շատ են, եկեք որոշ տեղերի բյուջեից, այդ թվում՝ Մշակույթի նախարարությունից կտրենք, Չերչիլը պատասխանում է՝ բա այս պատերազմն ինչի՞ համար է, եթե մշակույթի բյուջեն պետք է կրճատենք»:
«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներ Ալեքսիս Սանչեսը և Մարկոս Ռոխոն 20 հազար ֆունտի (22 հազար եվրո) վրա գրազ են եկել, որ ակումբի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն կհեռացվի: Չիլիացին պնդում էր, որ Ժոզեին կհեռացնեն, Ռոխոն՝ կթողնեն:
Եվրասիական տնտեսական միությունում 2019թ. Հայաստանի կողմից նախագահության ստանձմամբ Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը մեր երկրից այդ կառույցում որոշ ակտիվություն է սպասում:
Ալեքսանյանի գործընկերը Վրաստանում, մեր տեղեկություններով, «Պատարա Մզե» ընկերությունն է, որը բանանը մատակարարում է մոտ 300 դրամով, և որը, փաստորեն, մեր հայրենակիցը կրկնակի գնով է մեզ վաճառում՝ որպես ամանորյա նվեր։
Ոստիկանություն բերման ենթարկվածի խուզարկությամբ հայտնաբերվածը առանձնապես խոշոր չափերի ափիոն էր:
Դեկտեմբերի 22-ին, ժամը 12:07-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Նատի թաղամասի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Opel» մակնիշի ավտոմեքենան բախվել է սյանը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
168.am-ի հետ զրույցում թերապևտ-սրտաբան, թերապևտիկ ծառայության ղեկավար Լամարա Մանուկյանն անդրադառնալով Արսեն Թորոսյանի հայտարարությանը՝ նշեց, որ այն թերի է, քանի որ բուժզննում պետք է անցնեն՝ ինչպես մատնահարդարները, դիմահարդարները և դաջվածք անողները, այնպես էլ պետք է հետազոտվեն նրանց աշխատանքային գործիքները։
Պետական Վերահսկողական ծառայությունը, որը վարչապետի ենթակայությամբ գործող նորսատեղծ պետական մարմին է, արդեն հասցրել է վերջին երկու ամիսների ընթացքում մեծ խումբ ապրանքների գնումներ կատարել, Aysor.am-ը տեղեկանում է պաշտոնական հրապարակային փաստաթղթերից։
«Այդ 100 հազարից ավելի պետական ծառայողին որ գցում է փողոց, թող իր անվտանգության աշխատակիցներին, իր մեքենաները, իր գրասենյակների նազիր-վեզիրներին կրճատի, իրենց ծախսերը կրճատի, աննպատակ ուղևորությունների ծախսերը կրճատի։ Ի՞նչ են արել այս 6-7 ամսում»։
«Փաշինյանի այս երկու որոշումները՝ Մշակույթի, սպորտի ու երիտասարդության նախարարությունները Կրթության և գիտության նախարարությանը միավորելն ու Սփյուռքի նախարարությունը լուծարելը, սխալ եմ համարում: Հայն ուրիշ ազգերի նման չէ, 13 միլիոն հայություն կա, որից 10 միլիոնը սփյուռքահայ է: Առանց սփյուռքի՝ հայ ժողովուրդը նույնիսկ շնչել չի կարողանա: Իսկ առանց մշակույթի՝ հայ ազգը կմեռնի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց վերջերս ՀՀ տեղափոխված հալեպահայ Հրայր Ագուլյանը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 22-ին ընդունել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին:
Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում՝ Ազնավուրի հրապարակում, բողոքի ցույց էր տեղի ունենում «Ազատություն Քոչարյանին» խորագրով, որը կազմակերպել էր «Ռոբերտ Քոչարյանի աջակիցների միությունը»: Ակցիայի մասնակիցները պահանջում էին ՀՀ և ԼՂՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակել: Ակցիայի ժամանակ ելույթով հանդես եկավ ԱՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի ասպետ, ֆիզիկոս Գրիգորի Աֆանասյանը:
Ձյուդոի Եվրոպայի չեմպիոն Հայաստանի 10 լավագույն մարզիկներից Ֆերդինանդ Կարապետյանի կարծիքով լավագույնների մեջ հայտնվելն աշխատանքի գնահատակ է:
Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների շարքում գրանցել է ապրանքաշրջանառության ամենամեծ աճը: Այս մասին Եվրասիական փորձագիտական ակումբի 5-րդ տարեկան նիստի ընթացքում ասաց Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ, տնտեսագետ Աշոտ Թավադյանը:
Հայաստանը շահագրգռված է Իրանի հետ քաղաքական ու տնտեսական հարաբերությունների խորացմամբ: Այդ մասին Վանաձորում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը Եվրասիական տնտեսական միության ստեղծումը պատմական իրադարձություն է համարում: Այս մասին դեսպանը հայտնեց դեկտեմբերի 22-ին Եվրասիական փորձագիտական ակումբի 5-րդ տարեկան նիստի ընթացքում:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Վանաձորում մասնակցել է իրանական «Ռադ Սանե Վաշամիր գրուպ» ՍՊԸ կողմից կառուցված կոմպոզիտային գազաբալոնների արտադրության գործարանի բացմանը:
Դեկտեմբերի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդունել է «Հայ վիրավոր հերոսներ հիմնադրամի» տնօրեն Ռազմիկ Արզումանյանին:
Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ, Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Մշակույթի նախարարության օպտիմալացմանը, կարծիք հայտնեց, որ այն կառուցվածքը, որով նախարարությունը գործում է արդեն տասնամյակներ, արդյունավետ չէ, քանի որ այն բյուրոկրատական, վարչական կառույց է, որը չի կարող շատ բաներ անել, քանի որ ունի նման կառուցվածք։
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանին տրամադրել է 2018-2019 աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 2018 թվականի դեկտեմբերի 21-ին:
Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում՝ Ազնավուրի հրապարակում, տեղի է ունենում բողոքի ցույց՝ «Ազատություն Քոչարյանին» խորագրով։
Դեկտեմբերի 15-ին մի երիտասարդ ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում տվեց, որ իրեն օրեր առաջ առևանգել են ու սպառնացել սպանել:
Պետական կառավարման համակարգի կառուցվածքային փոփոխությունները և դրանց հնարավոր հետևանքները չեն կարող վրիպել մեր քաղաքական ուժի ուշադրությունից։
Դեկտեմբերի 22-ի ցերեկը, 23-ին, 24-ի գիշերը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 24-ի ցերեկը, 26-27-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյուն։
«Ո՞նց հասկանանք այս երկակի չափանիշերն ու խախտումները, որոնք ներկայում կիրառվում են Ռոբերտ Քոչարյանի հանդեպ: Մի մարդու նկատմամբ օրենքը կիրառվում է՝ մեկ, իսկ մյուսի նկատմամբ՝ այլ կերպ, ուրեմն՝ հաշվեհարդարի խնդիր կա»:
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի դեկտեմբերի 22-ին Անգլիայի առաջնության 18-րդ տուրում կայանալիք «Արսենալ»- «Բարնլի» հանդիպումը:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է մեկնաբանել «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների միջև վերջին շրջանում տեղի ունեցող բանավեճը:
Ապրիլյան քառօրյա պատերազմի շուրջ կան շատ հարցեր, որոնք անհանգստացնում են. Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: