«Ես ուրիշ քաղաքական ուժերի գործունեությունը չեմ ուզում մեկնաբանել». Նիկոլ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է մեկնաբանել «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների միջև վերջին շրջանում տեղի ունեցող բանավեճը:

«Ես ուրիշ քաղաքական ուժերի գործունեությունը չեմ ուզում մեկնաբանել, հույս ունեմ Ազգային ժողովում կձևավորվի գործընկերային մթնոլորտ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը Վանաձորում լրագրողների հետ զրույցում:

Անդրադառնալով «Լուսավոր Հայաստանի» պնդումներին, թե պետք է ԱԺ հանձնաժողովներից մի քանիսը տրվեն ընդդիմությանը՝ Փաշինյանն ասաց. «ԱԺ հանձնաժողովները բաշխվում են բանաձևով և այդպես էլ կլինի»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31