
Ալեքսիս Սանչեսը և Մարկոս Ռոխոն 22 հազար եվրոյի վրա գրազ են եկել, որ Մոուրինիոյին կհեռացնեն

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներ Ալեքսիս Սանչեսը և Մարկոս Ռոխոն 20 հազար ֆունտի (22 հազար եվրո) վրա գրազ են եկել, որ ակումբի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն կհեռացվի: Չիլիացին պնդում էր, որ Ժոզեին կհեռացնեն, Ռոխոն՝ կթողնեն:
Ըստ The Sun-ի տվյալների՝ պորտուգալացի մարզչի հեռացումից հետո Սանչեսը թիմային չաթում գրել է հետևյալը. «Ասում էի ձեզ, որ այսպես կլինի: Պետք էր միայն սպասել: Ռոխո, դու ինձ պարտք ես 20 հազար ֆունտ»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը