Հոկտեմբերի 30-ին Ստամբուլում անցկացվել է Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների 6-րդ եռակողմ հանդիպումը:
Առնվազն 20 մարդ է զոհվել Աֆղանստանի արեւմուտքի Ֆարահի նահանգում ուղղաթիռի կործանման հետեւանքով, աղետի պատճառները ճշտվում են:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` 2018 թվականի հոկտեմբերի 31-ին հրավիրված նիստում քննարկվել է «ՎԵՈՆ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ տույժ կիրառելու և հանրային էլեկտրոնային հաղորդակցության ամրակցված հեռախոսակապի «Նախընտրելի» այլընտրանքային սակագնային փաթեթի բաժանորդային վճարի զեղչը հաստատելու մասին հարցը:
Ոռոգման ջրի արդար բաշխման ու ոռոգման համակարգի սպասարկման կարևոր խոչընդոտներից մեկը «ստվերային այգիներն» են, որոնք փաստացի ջուր են օգտագործում, բայց չունեն պայմանագրեր և, ըստ այդմ, չեն վճարում օրինական վճարները։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ճանապարհային ոստիկանության ծառայության Վանաձորի ստորաբաժանման աշխատակիցները դժգոհ են իրենց աշխատանքային պայմաններից:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը ավագ որդուն՝ Միսակ Բալասանյանին, կրկին դեպի քաղաքականություն է մղում՝ այս անգամ փոխելով մարտավարությունը:
«Խաչիկ» ՍՊԸ-ի գործունեությունը կասեցվել է, տրվել է հանձնարարական հայտնաբերված խախտումները վերացնելու համար:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Օրերս ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, որ բացահայտվել է Իսպանիայից Հայաստան թմրանյութ ներկրող հանցավոր խումբ ՝ «23-ամյա Իշխան Դավթյանի եւ 35-ամյա Արմեն Աղաջանյանի ներգրավմամբ»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր ԱԺ-ն սկսելու է քննարկել Համաներման նախագիծը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախկին իշխանությունների ներկայացուցիչների կողմից կաշառք պահանջելու եւ ստանալու մասին գործարար Սիլվա Համբարձումյանի դիմումների հիման վրա քրեական գործեր են հարուցվել:
Եվրամիությունն ուշադիր հետեւում է Իրանի եւ Դանիայի դիվանագիտական կոնֆլիկտին՝ կապված ենթադրյալ հարձակման հետ, որը Դանիայի տարածքում փորձել են կազմակերպել իրանական հատուկ ծառայությունները:
ԱՄՆ-ի եւ Ճապոնիայի զինված ուժերը հոկտեմբերի 31-ին Ճապոնիայի տարածքում սկսել են Keen Sword խոշորամասշտաբ զորավարժությունները՝ բանակային ստորաբաժանումների, օդուժի եւ ռազմածովային ուժերի նավերի ներգրավմամբ:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արտահերթ ընտրություններին եւ նոր պաշտոններ զբաղեցնելու հեռանկարին ընդառաջ Նիկոլ Փաշինյանի թիմում խլրտոցներ են առաջացել, շատերն են ցանկանում տեղ ունենալ ընտրացուցակում կամ պաշտոն ստանձնել կառավարությունում։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Տրանսպորտի եւ կապի նախարար Հակոբ Արշակյանին հարցրինք՝ պատահաբա՞ր էր աջ ղեկով վարորդների հետ հանդիպման ժամանակ ասել, որ համապատասխան օրենքն ընդունվել է փետրվարի 31-ին՝ շփոթվե՞լ էր:
Նիստի օրակարգում է քրեական գործերով համաներում հայտարարելու մասին նախագիծը:
«Փաստ» թերթը գրում է. «Փաստի» հավաստի տեղեկություններով՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Արսեն Թորոսյանը չի վերանշանակվի առողջապահության նախարարի պաշտոնում:
Կենսաթոշակների վճարման օրը հայտնի է:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` մարտի 1-ի գործով նախկին փաստահավաք խմբի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանն ԱԺ ընտրություններում ընդգրկվելու է «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակում:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 31-ին ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում գրեթե բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ նորվեգացի դիվանագտ Հեյր Պեդերսենը կզբաղեցնի Սիրիայի խնդրով կազմակերպության հատուկ դեսպանորդի պաշտոնը՝ փոխարինելով նոյեմբերի վերջին հեռացող Ստաֆան դե Միստուրային: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը: Իրենց անունները չնշելու պայմանով մի քանի դիվանագետներ ասել են, որ Պեդերսենի թեկնածությունը ոչ պաշտոնապես ստացել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների պաշտպանությունը: «Ընդունելով որոշումը, […]
ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգում երկու մարդ է զոհվել, եւս մեկը՝ տուժել թրեյլերների հավաքակայանի վրա ուղղաթիռի ընկնելու հետեւանքով:
«Իմեդի» հեռուստաընկերությունը հայտարարել է աշխատանքի արտակարգ ռեժիմի անցնելու մասին՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլի եւ իշխանության «Ազգային շարժում» նախկին կառավարող կուսակցության հնարավոր վերադարձի առնչությամբ:
Երուսաղեմի գործերի, շրջակա միջավայրի եւ մշակութային ժառանգության պաշտպանության հարցերի նախարար Զեեվ Էլկինը հոկտեմբերի 31-ին ընդունել է պարտությունը Երուսաղեմի քաղաքագլխի ընտրություններում:
Վրաստանի նախագահի անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին, որին աջակցում է «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցությունը, բրիֆինգում հայտարարել է, որ պետության ղեկավարի պաշտոնի համար կշարունակի պայքարել ընտրությունների երկրորդ փուլում։
Ինդոնեզիայի զինված ուժերի ղեկավար Հադի Թյաջանթոն հոկտեմբերի 31-ին հայտարարել է, որ ամենայն հավանականությամբ հայտնաբերվել է երկրի ափերի մոտ կործանված ինքնաթիռի ֆյուզելաժի տեղադրությունը:
Հոկտեմբերի 30-31-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 31-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 16:27-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կորեայի ձորում ավտոմեքենան արգելափակվել է գետի մեջ, ներսում քաղաքացիներ կան. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հոկտեմբերի 31-ին` ժամը 03:50-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Այգեպատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մոլորակի ամենահարուստ մարդու՝ Amazon առեւտրական ինտերնետ-ընկերության հիմնադիր եւ սեփականատեր Ջեֆ Բեզոսի կարողությունն ընդամենը երկու օրվա ընթացքում նվազել է միանգամից 19,2 մլրդ դոլարով: