Վրաստանի նախագահի անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին, որին աջակցել է «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցությունը, առաջին հայտարարությունը կանի ընտրություններից հետո։
Շախմատի Հայաստանի պատանիների թիմի անդամ Շանթ Սարգսյանը դարձավ Մ16 տարեկանների աշխարհի չեմպիոն:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում ՝ պարզելու Երևան քաղաքի Նալբանդյան 23 շենքի 20 տարածքում գործող սննդի կետում տեղի ունեցած գողության հանգամանքները:
«Տարեսկզբից ունեցել ենք տնտեսական ակտիվության տեմպերի անկում։ Երևույթը կա, առայժմ դրա մակարդակը, նախորդ տարվա այս ժամանակահատվածի համեմատ, բարձր է։ Բոլորս էլ հասկանում ենք, որ այստեղ քաղաքական և արտաքին գործոններ կան»:
«ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի տարածաշրջանային այցի ընթացքում արված հայտարարություններն այնքան մտահոգիչ չեն, որքան դրան հետևած քննարկումների փուլն ամբողջությամբ վերցրած։ Վստահ եմ, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը միայնակ չի նստում տան մի անկյունում և որոշումներ կայացնում, նա ունի խորհրդատուներ, և հավանաբար նրանց խորհուրդներով է, որ արվում են որոշակի հայտարարություններ»։
Հոկտեմբերի 30-ին, ժամը 12:41-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գրիգոր Հասրաթյան փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի բնակիչն ընկել է բնակարանում և կոտրել ոտնաթաթը. իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հոկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ին, նոյեմբերի 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Այսօր երկու տարբեր վեբ-կայքերում՝ Politik.am և Hetq.am, տեղեկատվություն է հրապարակվել, որի միջոցով փորձ է կատարվում իբր թե կապ գտնել Գեղամ Գևորգյանի՝ Գյուղատնտեսության նախարար նշանակվելու և ժամանակին Տիգրան Ավինյանի կողմից ղեկավարված Իրիգեյթ ՍՊԸ-ին Գյուղատնտեսական զարգացման հիմնադրամի (ԳԶՀ) կողմից դրամաշնորհ տրամադրելու միջև:
«Անհրաժեշտ է հիշեցնել պարոն Խառատյանի կողմից հնչեցրած մեկ այլ հայտարարության մասին, տեղադրում եմ բառացի. «Օրը կգա և գուցե Սերժ Սարգսյանը կգնա հատուկ բանագնաց ղարաբաղյան հարցով։ Ես ասում եմ, որ չեմ բացառում Հայաստանի շահերից, դիրքից պետական ծառայության համար որևէ մեկի մասնակցությունը, եթե դրա շուրջ լինի հանրային կոնսեսուս, և եթե մենք տեսնենք, որ հենց այդ մարդը, հենց այդ տեղում շատ անհրաժեշտ է, ոնց որ հիմա ԵԱՏՄ-ում Հայաստանի ներկայացուցիչ Սարգսյանը, ինչպես ՀԱՊԿ-ում՝ Խաչատուրովը»։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 30-ին այցելել է Ստեփանակերտի Հաղթանակի հրապարակ եւ ծանոթացել հրապարակին հարակից փողոցներում իրականացվող շենքերի բարեկարգման աշխատանքներին:
«Կառավարության կողմից ստացել ենք նոր փաստաթղթեր տարբեր ոլորտների զարգացման վերաբերյալ: Գոհ ենք դրանցից: Առաջին հայացքից լավ տպավորություն եմ ստացել այդ առաջարկներից»:
Վիզա վճարահաշվարկային համակարգի կողմից առաջարկվող տարաբնույթ զեղչերի մասին տեղեկատվությունն այսուհետև հասանալի կլինի Կոնվերս Բանկի պաշտոնական կայքում: Ծառայությունը ներդրվել է Վիզա վճարահաշվարկային համակարգի հետ համագործակցության շրջանակներում:
Երեկ Ազգային ժողովում արդեն 2-րդ անգամ տապալվեց «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» (ԸՕ) սահմանադրական օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին քվեարկությունը. այս անգամ արդեն չբավականացրեց մեկ ձայն։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ռուս քաղաքագետ, հակահայկական դիրքորոշումներով հայտնի տխրահռչակ Ալեքսանդր Դուգինի հերթական զեղումներին չէի անդրադառնա, եթե նրանք տեղ չգտնեին նաև հայկական մամուլում:
Մինսկում այսօր կայացել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը որոշել է չպլանավորված հնգօրյա արձակուրդ վերցնել՝ աշխատանքի լարված գրաֆիկից հոգնածության պատճառով:
Մանկատան դիմաց լքված երկվորյակ նորածինները շարունակում են գտնվել Գյումրու երեխաների տանը: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատարի օգնական Մագդա Արսենյանը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 30-ին ներկա է գտնվել Արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակցի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը:
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հարգելի գործընկերներ, ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ծառայողական գործուղման մեկնելու պատճառով, հոկտեմների 30-ին պլանավորած մամլո ասուլիսը հետաձգվում է: Հաջորդ շաբաթ լրացուցիչ կնշեմ ասուլիսի ամսաթիվը: Հայցում ենք ձեր ներողամտությունը»:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը պարզաբանում է ներկայացրել Ալավերդու ձուլարանի գործունեությունը դադարեցնելու հետ կապված «Արմենիան քափըր փրոգրամ» ընկերության հայտարարության վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 30-ին Մոսկվայում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհրդի նիստին:
Ներկայիս Թուրքիայի Աղրը նահանգում գտնվող հայկական լեռնաշխարհի ամենաբարձր լեռը՝ Արարատը, ձյունապատվել է և գրեթե ամբողջովին ճերմակել։ Այդ նահանգում վերջին ժամանակներս նկատվում է ջերմաստիճանի անկում։
Երկար մտորելուց և շահագրգիռ կազմակերպությունների և անձանց հետ խորհրդակցություններ անցկացնելուց հետո հայտարարում եմ` Հայաստանի Հանրապետության քաղաքական գործընթացներին ակտիվ մասնակցելու իմ որոշման մասին:
Հոկտեմբերի 30-ին, ժամը 11:19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի-Սարահարթ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:40-ին, մարվել՝ 11:55-ին: Այրվել է «Renault Kangoo» մակնիշի ավտոմեքենայի ( վարորդը՝ Ա. Ա.) շարժիչի հատվածը՝ մասամբ:
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հուսով է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի, ինչպես նաև պլենար նիստերը մոտ ապագայում կանցկացվեն Հայաստանում:
Իրադրությունը Վենետիկում, որտեղ եղանակային պայմանների պատճառով ջրի մակարդակը սովորականից ավելի շատ էր բարձրացել, աստիճանաբար վերադառնում է նորմային:
ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տարածաշրջան կատարած այցի թիրախն Ադրբեջանն էր: Այս մասին այսօր ասուլիսում հայտարարեց Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:
Կյանքի 84-րդ տարում Դուշանբեում մահացել է Տաջիկստանի ժողովրդական արտիստ, դերասան եւ ռեժիսոր Մարատ Արիպովը:
ԱԺ ՀՀԿ խմբակցությունը հավատարիմ է մնում նախապես հայտարարած իր դիրքորոշմանը և վարչապետի ընտրության երկրորդ փուլի համար ևս չի առաջադրելու թեկնածու:
Հոկտեմբերի 29-ին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորներին ներկայացրեց նորանշանակ դատավորներ Լուսինե Աբգարյանին և Արշակ Վարդանյանին: