«Ղարաբաղի հարցի լուծումն էլ պետք է խարսխված լինի միջազգային խաղաղության վրա: Միջուկային համաձայնագրի բանակցություններիում Իրանին ցուցաբերած աջակցության համար շնորհակալություն ենք հայտնում Թուրքիային: ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալը համաձայնագրից քննադատելու համար շնորհակալություն ենք հայտնում»:
«Չեսլիի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը պատմել է, որ կարող է վերադառնալ «Արսենալ»:
«Իրանը Հայաստանի համար հետևանքներ ունեցող որևէ փաստաթուղթ չի ստորագրի»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց իրանցի քաղաքագետ Ալի Սալամին` անդրադառնալով այսօր կնքված Ստամբուլյան հռչակագրում հայկական կողմի համար առկա վտանգներին։
ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի` Ռուսաստան եւ Հարավային Կովկասի երկրներ կատարած այցերը շատ վերլուծաբաններ սկսել են անվանել պատմական։ Կան տեսակետներ, որ այցերը կարող են աշխարհաքաղաքական փոփոխությունների սկիզբ հանդիսանալ։
ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Վարդան Տողանյանը «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում անդրադարձել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ հարուցված քրեական գործին, այդ պաշտոնից նրա հետկանչի գործընթացին:
Թուրքիայի ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քննադատություններին։
«Եթե չկա մեթոդաբանություն, մենք կարող ենք 7 տոկոս տնտեսական ունենալ և ասել՝ որակական կողմ չկա, և կարող ենք 2 տոկոս տնտեսական աճ ունենալ, որտեղ որակական կամ տնտեսական զարգացման տեսլական լինի»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ վարչապետի խորհրդական Արտակ Մանուկյանը։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 30-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին եւ նրանց ուղեկցող պաշտոնյաներին:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը անցկացրել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որի սկզբում քաղաքապետարանի աշխատակազմին է ներկայացրել քաղաքապետի նորընտիր առաջին տեղակալին, քաղաքապետի տեղակալներին, Երևանի նորանշանակ գլխավոր ճարտարապետին, ինչպես նաև Արաբկիր, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Նուբարաշեն վարչական շրջանների նոր ղեկավարներին:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության անդամներին:
Թեհրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցներն ընդունվել են միջազգային իրավունքի խախտմամբ եւ լուրջ հետեւանքներ կունենան աշխարհակարգի համար:
Հոկտեմբերի 26-ին Ալմաթիում Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ – զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախագահությամբ անցկացվել է ՀԱՊԿ ռազմական կոմիտեի հերթական նիստը, որին մասնակցում էր նաև ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ա.Դավթյանի գլխավորած պատվիրակությունը:
«Հեղափոխության առաջին օրվանից ասում ենք՝ մինչև չլինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, մինչև խաղի կանոնները չհստակեցվեն, քաղաքական անորոշությունը չվերանա, լուրջ տեղաշարժերի սպասել չի կարելի»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց տնտեսագետ Բաբկեն Թունյանը՝ ընդգծելով, որ տնտեսական ցուցանիշները մտահոգիչ են, բայց դրանց վրա կենտրոնանալ չի կարելի։
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Մոսկվայում ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստի շրջանակում հոկտեմբերի 30-ին հանդիպել է ՌԴ ԴԺ Պետական դումայի «Եդինայա Ռոսիա» կուսակցության խմբակցության ղեկավար Սերգեյ Նեւերովի հետ:
«Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն առավել բարձր վարկանիշն (15 տոկոս) ունի Ուկրաինայի նախագահի հնարավոր թեկնածուների շրջանում այն դեպքում, երբ պետության գործող ղեկավար Պյոտր Պորոշենկոյի օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 9 տոկոսը։
«Երեկ բոլորս ականատես եղանք, որ հաշվարկներ են արվել ՀՀԿ-ի ու, հավանաբար, ՀՅԴ-ի կողմից։ Ուղղակի անհասկանալի է մնում այն իրողությունը, որ ՀՅԴ-ի համար նախընտրելի էր փակ համամասնական ընտրակարգով մասնակցել ընտրություններին։ Դա ռեալ հնարավորություն էր ԱԺ անցնելու համար։ Թե ինչո՞ւ Դաշնակցությունն այսպիսի որոշում կայացրեց, անհասկանալի է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ անդրադառնալով երեկ խորհրդարանում ԸՕ-ի տապալմանը։
Նախկին սանիտար Նիլս Հյոգելը խոստովանել է Գերմանիայում ավելի քան 100 պացիենտների սպանությունը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանըհայտարարել է, որ թուրքական զինված ուժերը կարող են մի օր անսպասելի հայտնվել սիրիական Մանբիջում:
Լոպետեգիի փոխարինման ամենահավանական թեկնածուն չի գլխավորի մադրիդյան ակումբը:
Տնտեսվարողների ապրանքների տեղափոխմամբ և մաքսազերծմամբ` այսպես կոչված «կարգո» գործունեությամբ, զբաղվող «Սպարտակ Մուրադյան Թրեյդինկ» ՍՊԸ-ում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կատարած ստուգողական աշխատանքների ընթացքում արձանագրվել է 2015-2017 թվականների համար պակաս հաշվարկված ավելի քան 119 միլիոն ՀՀ դրամի չափով հարկային պարտավորություն: Դեպքի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
«Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն այսօր կեսօրին տարածել է պաշտոնական հաղորդագրություն՝ «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարի վերագործարկման մասին: Առավոտյան ժամը 8.00-ից Վանաձորի եւ հարակից 13 գյուղերի ջրամատակարարումն իրականացվում է համաձայն գրաֆիկի:
Հոկտեմբերի 30-ին սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանն ընդունեց Ամերիկայի առողջապահական ոլորտի հայտնի ներկայացուցիչ, ԱՄՆ 15 նահանգների 46 հիվանդանոց ներառող խոշորագույն ցանցի ղեկավար, բարերար Մայք Սարյանին և նրա օգնական Միսակ Քեշեշյանին:
«Ա՛յ ախպեր, մենք «Իսկանդեր» ենք բերել, մենք չենք ասում՝ փայլուն է, մենք ռուսական ռազմաբազայի համաձայնագիրը երկարաձգել ենք, մենք չենք ասում՝ փայլուն է, մենք ԵՏՄ ենք մտել, չենք ասում՝ փայլուն է, Քոչարյանն ու Տեր-Պետրոսյանը չեն ասել՝ փայլուն է, դու ո՞նց ես ասում՝ փայլուն է։ Եթե փայլունի հոմանիշը ոչինչ չանելն ու հետընթաց արձանագրելն է, միգուցե փայլուն է»։
Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգող, Հայաստանում ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին և ծխախոտի դեմ պայքարի շրջանակում եռօրյա այցով Հայաստանում գտնվող ԱՀԿ-ի պատվիրակության ղեկավար Քրիստինա Մաուեր-Ստենդերին:
Ամեն տարի Խնայողությունների համաշխարհային օրվան՝ հոկտեմբերի 31-ին ընդառաջ ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է ավանդների պայմանների բարելավման մասին, դրանով իսկ մոտիվացնելով հաճախորդներին խնայել և ստանալ խնայողությունների եկամուտները:
Կարծում եմ, այս ստին ևս չեն հավատա: Ինչ վերաբերում է մեքենային, ապա այն ձեռք է բերվել ամերիկյան աճուրդից և շատ ավելի վաղ, քան ստեղծվել է Անի խոշորացված համայնքը, կամ այդ համայնքում ընտրություններ են տեղի ունեցել: Գործարքի ողջ ֆինանսական շարժը պատշաճ կերպով արտացոլված է իմ հայտարարագրերի մեջ:
Ֆլորենտինո Պերեսը նոր մարզիչ է փնտրում:
Փաստաբան Վահե Գրիգորյանն ֆեյսբուքյան իր էջում գրում է. «2008թ. մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ ևս մի գործ՝ Գասպարին ընդդեմ Հայաստանի (2-րդ գործը), այսօր հաղորդակցվել է Հայաստանի կառավարությանը։
Lion Air ավիաընկերության Boeing 737 ինքնաթիռում, դրա կործանվելուց մեկ օր առաջ, հայտնաբերվել են տեխնիկական անսարքություններ, այդ թվում՝ արագության սարքերի ցուցմունքները:
Վանի Էդրեմիթ շրջանի ղեկավար Աթիֆ Չիչեքչին, որը միևնույն ժամանակ պետության կողմից կարգված է որպես Արտամետ քաղաքի կառավարիչ (հոգաբարձու), Վանի տեղական ռադիոկայանի եթերից խոսել է հայկական գերեզմանոցի վրա կառուցված զուգարանների խնդրի վերաբերյալ: