«Ընդգրկվել եմ «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակում՝ որպես անկուսակցական թեկնածու». Բաբկեն Թունյան

«168 Ժամ» թերթի և 168.am-ի տնտեսական վերլուծաբան Բաբկեն Թունյանը մասնակցելու է ԱԺ արտահերթ ընտրություններին: Նա ընդգրկվել է «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակում՝ որպես անկուսակցական թեկնածու:

«Ժողովուրդ ջան, ուզում եմ տեղեկացնել, որ մասնակցելու եմ առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Ընդգրկվել եմ «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակում՝ որպես անկուսակցական թեկնածու։

Գիտեմ՝ շատերի համար անսպասելի էր, ինչ-որ տեղ նաև ինձ համար էլ, բայց որոշումը կայացրել եմ ամեն ինչ շատ երկար ծանրութեթև անելուց հետո։

Կարծում եմ՝ օրենսդիր մարմնում աշխատելն ինձ մոտ պակաս հաջող չի ստացվի, քան այսքան տարի տնտեսական լրագրության ոլորտում աշխատանքս։

Հա, մի բան էլ. արտահայտվելու ու կարծիքս ասելու հարցում ոնց ազատ եղել եմ, էդպես էլ կամ ու մնալու եմ։ Էնպես որ, կշարունակենք տարբեր թեմաներով նախկինի պես շփվել՝ էստեղ էլ, էստեղից դուրս էլ։

Մնացած բաների մասին՝ արդեն ընտրություններից հետո»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Բաբկեն Թունյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930