Նաիրա Զոհրաբյանը տեղյակ չէ ԲՀԿ ցուցակից. անգամ չգիտի՝ ինքը ցուցակում որերորդն է

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը տեղյակ չէ ԲՀԿ ցուցակից: Այսօր 168.am-ի հետ զրույցում նա նշեց, որ անգամ չգիտի՝ ինքը ցուցակում որերորդն է:

Մեր հարցին՝ Գագիկ Ծառուկյանը միանձնյա՞ է որոշում կայացրել, Ն.Զոհրաբյանը պատասխանեց. «Ոչ, քննարկումներ եղել են, ես իրավասու չեմ որևէ բան հրապարակել»:

Ն.Զոհրաբյանը հերքեց շրջանառվող լուրերը, թե ԲՀԿ-ական կանանց միջև խնդիրներ է ծագել. «Որևէ խնդիր չի կարող լինել: Մենք շատ հարգալից ընկերներ ենք»:

Հիշեցնենք, որ լուրերի համաձայն, ԲՀԿ առաջնորդը պատրաստվում է լրջորեն վերանայել իր շուրջ գտնվող քաղաքական գործիչներին, հատկապես կանանց:

Կարդացեք նաև

Գ. Ծառուկյանն, ըստ էության, մտավախություն ունի, որ երկրորդ քաղաքական ուժ այլևս խորհրդարանում չի լինելու, իսկ ավելի համեստ ներկայացվածություն ունենալու համար, ավելի կազմակերպված պատգամավորներ են պետք:

Տեսանյութեր

Լրահոս