
Պատահար Երևանում. մահացած տղամարդու ինքնությունը հայտնի է

Նոյեմբերի 13-ին, ժամը 20.00-ին, Երևանի Թամանցիների փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ներից մեկի վարորդը և 67-ամյա ուղևորը, «Մերսեդես»-ի վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ «Օպել»-ի 67-ամյա ուղեւոր Սամվել Հովհաննիսյանը, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն։