ՄԵՆՔ դաշինքի թեկնածու Խաչատուր Քոքոբելյանն այսօր Ծաղկահովիտ գյուղում նախընտրական քարոզչության ժամանակ հայտարարեց, որ իրենց հերոսը ՀՀ քաղաքացին է։ Նա նշեց, որ, եթե մյուս ուժերը խոսում են տարբեր խնդիրների մասին, իրենք առաջարկում են լուծումներ։
Գոյություն ունեցող հակամարտությունները խոչընդոտում են Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի ողջ պոտենցիալը լիարժեք օգտագործել:
Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն անդրադարձել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ստեղծված իրավիճակին, կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի նշանակման շուրջ ծավալվող քննարկումներին:
«Եթե ներկայիս վարչապետը խոսում է կոռուպցիայի մասին, դա կատարյալ դեմագոգիա է. կոռուպցիան նրա քթի տակ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց ՀՀԿ ցուցակի երրորդ համար Դավիթ Շահնազարյանը։
2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 27-ի ժամը 13:00-ի դրությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով կարճվել է 189 քրեական գործի վարույթ:
«Հիմի ինչ ա կատարվում մեր երկրում՝ տասնյակ-հազարավոր չինովնիկներ, որոնք պետական աշխատողներ են, իրանց աշխատանքի վայրում նստած չգիտեն՝ էս ընտրությունից հետո իրանք աշխատելո՞ւ են, թե՞ նորն եկածը հանելու ա։ Էս խնդիրը միանշանակ լուծել ա պետք»
«Որևէ ստահակ թող չպնդի, որ Մանվել Գրիգորյանը պահածո է գողացել»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց ՀՀԿ ցուցակի երրորդ համար Դավիթ Շահնազարյանը։
ՀՀԿ ցուցակի երրորդ համար Դավիթ Շահնազարյանն այսօրվա ասուլիսին հայտարարեց, որ, ինչպես նախկինում է ասել՝ որևէ լավ բան ընտրություններով չի լինելու, քանի որ այս ընտրությունների արդյունքում Հայաստանում չի հաստատվելու ներքաղաքական կայունություն. «Ընտրությունների արդյունքները լավագույն դեպքում ներկայացնելու են մեր հասարակության քաղաքական խճանկարն այդ պահին։ Մի քանի ամիս անց այն լրիվ այլ է լինելու»։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն կարծում է, որ սաուդացի լրագրող Ջամալ Խաշոկջիի մարմինը մասնատել են երաժշտության ներքո:
Նոյեմբերի 26-ին, ժամը 03.15-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Աճառյան փողոցում բախվել է «ՄԱԶ» մակնիշի կռունկին, ինչի հետևանքով երկու ուղևորները տեղում մահացել են, իսկ «Մերսեդես»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել, որով ընտրություններում ներգրավված անձնաց, կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին հորդորում է ձեռնպահ մնալ զարտուղի, անօրինական միջոցներով ընտրական գործընթացների վրա ներազդելու, մրցակցային առավելություններ ստանալու փորձերից:
«Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Սպիտակում անդրադարձավ երեկ իր թիմակից Սասուն Միքայելյանի՝ Արցախյան ազատամարտի վերաբերյալ հնչեցրած մտքին, որ ապրիլյան հաղթանակն ավելի կարևոր է, քան Արցախյան հաղթանակը։
Նոյեմբերի 27-ին, ժամը 08:27-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Թումանյան քաղաքի մոտակայքում ավտոմեքենան ընկել է Դեբեդ գետը, վարորդը գտնվում է ավտոմեքենայի տանիքին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղին անվանակոչվեց իրավագետ, «ցեղասպանություն» եզրույթի հեղինակ Ռաֆայել Լեմկինի անվամբ:
«ՀՀԿ-ի ամենամեծ սխալը եղել է այն, որ բավականաչափ կտրված են եղել հասարակությունից, հիմա շատ ավելի կտրված է ներկայիս վարչախումբը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ ցուցակի երրորդ համար Դավիթ Շահնազարյանը։
Հրշեջներին առայժմ չի հաջողվում մեկուսացնել ընդգրկուն հրդեհը Ավստրալիայի Քվինսլենդի նահանգում:
«Փաշինյանին երեկ ոչ թե Սասուն Միքայելյանի հայտարարությունն էր զայրացրել, չնայած՝ երևի դա էլ էր զայրացրել, որովհետև արձագանքն իր սպասածից ավելի մեծ էր և ավելի կոշտ, այլ հիմնականում նրան ուղղակի անսպասելիորեն զայրացրել էր երեկվա ՀՀԿ-ի միջոցառումը, որին ավելի շատ մարդ էր մասնակցում, քան իրենց միջոցառմանը»:
Հայաստանը ներկայացող պրոֆեսիոնալ բռնցքամարտիկները հաջորդ մենամարտը կանցկացնեն դեկտեմբերին:
«Ու վզներիցդ բռնած, դուրս եմ շպրտելու կաբինետներից, վզներիցդ բռնած։ Ո՞նց, էս երկրում մարդ կա, որ փորձում ա քաղաքացուն վախեցնե՞լ»։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Մանե Թանդիլյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի հայտնի սկանդալային հայտարարությանը:
Օրենսդրության պահանջներին չհամապատասխանող սննդային ձվի ներմուծումը կանխելու նպատակով՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը նոյեմբերի 27-ից խստացրել է սահմանային պետական վերասկողությունը երրորդ երկրներից և Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սննդային ձվի նկատմամբ:
Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, վերլուծաբան Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առաջնորդության տեսությունը փաստում է, որ առաջնորդական պաշտոններում տարբեր իրողությունների և հանգամանքների բերումով կարող է հայտնվել ցանկացածը, սակայն դա դեռ բավարար չէ իրական առաջնորդ դառնալու համար…
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի վերադառնալուց հետո կցանկանար դառնալ Լազիկայի՝ Վրաստանի արեւմուտքի Անակլիա ավանում խորջրյա նավահանգստի ղեկավարը:
Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) երևանյան նստաշրջանի ընթացքում պատվիրակներից մի քանիսը հրաժարվեցին վեհաժողովի պատվո մեդալներից:
Երևանի քաղաքապետարանում նոյեմբերի 27-ին մեկնարկած ավագանու արտահերթ նիստում քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ Արամ Մանուկյանը ավագանու մանդատից հրաժարվելու մասին դիմում է ներկայացրել:
Պատռում ենք ապօրինի ՈՒԽ-ի ընտրությունների ընտրական հանձնաժողովի անդամների դիմակները:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը նշանակվել է Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ (նստավայրը` Հռոմ):
Նոյեմբերի 26-ին, ժամը 22.30-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Նոր-Գեղի-Արգել ճանապարհի 1-ին կմ-ին վրաերթի է ենթարկել 49-ամյա Գարիկ Հովասափյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
«Իմ քայլը» դաշինքն այսօր քարոզարշավ է իրականացնում Լոռիի մարզում։ Սպիտակ քաղաքում դաշինքի անդամ, ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը շնորհակալություն հայտնեց՝ ապրիլին հեղափոխությանն աջակցելու համար։
Կալիֆոռնիայի իշխանություններն առայժմ չեն կարողացել պարզել 203 մարդու ճակատագիրը՝ նահանգի հյուսիսային մասը ճարակած բնական հրդեհից հետո: