«Լուրեր ենք ստանում, որ որոշ «մտահոգներ» փորձում են դպրոցները ներգրավել քաղաքական պրոցեսների մեջ». Արայիկ Հարությունյան

«Իմ քայլը» դաշինքն այսօր քարոզարշավ է իրականացնում Լոռիի մարզում։ Սպիտակ քաղաքում դաշինքի անդամ, ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը շնորհակալություն հայտնեց՝ ապրիլին հեղափոխությանն աջակցելու համար։

Նա նշեց, որ լուրեր է ստանում, թե որոշ «մտահոգներ» փորձում են դպրոցները ներգրավել քաղաքական պրոցեսների մեջ։

«Սա պետք է մերժել, արմատախիլ անել, և էդ մտահոգներին ասել, որ գնացեք ձեր բիզնեսներով զբաղվեք, ձեր տեղը խելոք նստեք և մի խառնվեք քաղաքական պրոցեսներին։ Ես ուզում եմ, որպեսզի ուսուցիչը մեջքը պարզած քայլի»,- ասաց Ա.Հարությունյանը՝ օրինակ բերելով իր պապին՝ Ռուբենին, որ նույնպես սպիտակցի էր, շատերը լավ են հիշում, և նա միշտ մեջքը պարզած էր քայլում։

Ա. Հարությունյանը խնդրեց ուսուցիչների օգնությունը՝ բարեփոխումներն առաջ տանելու համար։

 

Տեսանյութեր

Լրահոս