«Նրանք պետք է երաժշտություն լսեին՝ մինչ մասնատում էին դիակը». Թուրքիայի ԱԳՆ-ն կարծում է, որ սաուդացի լրագրողի դիակը մասնատել են երաժշտության ներքո
13Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն կարծում է, որ սաուդացի լրագրող Ջամալ Խաշոկջիի մարմինը մասնատել են երաժշտության ներքո:
Այս մասին Թուրքիայի ԱԳՆ-ն հայտնել է Suddeutsche Zeitung թերթի հետ զրույցում:
«Նրան սպանել են 7 րոպեի ընթացքում: Դա կանխամտածված սպանություն է եղել: Դուք կարող եք ձայնագրության մեջ լսել, թե ինչպես է դատաբժիշկը հրահանգում մյուսներին: Նրանք պետք է երաժշտություն լսեին՝ մինչ մասնատում էին դիակը: Կարելի է նկատել, որ նա վայելում է այդ պահը»,-թերթի հետ զրույցում ասել է Չավուշօղլուն:
Թուրքիայի արտգործնախարարը նշել է, որ, ըստ իրենց, այդ նպատակով Թուրքիա ժամանած մարդիկ չէին կարող ինքնուրույն գործել:
«Մենք մտածում ենք, որ մարդիկ, ովքեր այդ գործի համար եկել էին Թուրքիա չէին կարող ինքնուրույն գործել: Նրանք չէին համարձակվի: Ամեն դեպքում առանց ապացույցների ես չեմ կարող ոչինչ ասել»,-նշել է նախարարը: