Բաժիններ՝

«Մենք կարող ենք հասնել նրան, որ Հայաստանում գազին գինն առնվազն 30% իջնի». Խաչատուր Քոքոբելյան

ՄԵՆՔ դաշինքի թեկնածու Խաչատուր Քոքոբելյանն այսօր Ծաղկահովիտ գյուղում նախընտրական քարոզչության ժամանակ հայտարարեց, որ իրենց հերոսը ՀՀ քաղաքացին է։ Նա նշեց, որ, եթե մյուս ուժերը խոսում են տարբեր խնդիրների մասին, իրենք առաջարկում են լուծումներ։

«Մենք կարող ենք հասնել նրան, որ Հայաստանում գազին գինն առնվազն 30% իջնի»,- ասաց Խ.Քոքոբելյանը՝ հավելելով, թե մյուսները դա չեն արել, որովհետև մասնաբաժին ունեն։

Ըստ նրա՝ խոսքը թե՛ ՀՀԿ-ի ղեկավարների մասին է, ոչ թե շարքային հանրապետականների։

Էլեկտրաէներգիայի գինը, նրա կարծիքով, կարելի է իջեցնել առնվազն 10%-ով՝ կորուստների հաշվին։ Խ.Քոքոբելյանի խոսքով՝ այսօրվա իշխանությունը պարտավոր է ժամ առաջ այդ հարցը լուծել։

Նա դեմ արտահայտվեց կարմիր գծերին և տեսախցիկներին՝ դա կոչելով «քաղաքացու գրպանահատություն»։

Խոստանալով աշխատավարձերի, կենսաթոշակների բարձրացում՝ Խ.Քոքոբելյանը հայտարարեց. «Չկա չլուծվող հարց»։

Թեկնածուն հայտարարեց, որ ՀՀԿ-ականներն իրենք են իրենց իշխանության տարիներին ստեղծել մտահոգություններ, որ հետո ապավինեն մտահոգների ձայները. «Տղերք, անհարմար ա, էդ մտահոգությունը դուք եք առաջացրել»։ Նա կոչ արեց մտահոգներին՝ ձայն տալ ՄԵՆՔ-ին, որ մտահոգությունները վերացնեն։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս