Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ Արամ Մանուկյանը հրաժարվել է մանդատից

Երևանի քաղաքապետարանում նոյեմբերի 27-ին մեկնարկած ավագանու արտահերթ նիստում քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ Արամ Մանուկյանը ավագանու մանդատից հրաժարվելու մասին դիմում է ներկայացրել:

«Վաղաժամկետ լիազորությունները դադարեցրած ավագանու անդամի մանդատը փոխանցվել է «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված հերթական հաջորդ Նուարդ Վարդանյանին»,-  ասաց Մարությանը:

Արտահերթ նիստին մասնակցում է ավագանու 42 անդամ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930