«Ես կանխատեսումներով չեմ զբաղվում. դա նրանց իրավունքն է, ոչ մի խոչընդոտ չկա, միջանկյալ դատական ակտերի վերաբերյալ ևս կարող են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)։ Բայց, կարծում եմ, որ հիմա իշխանություններն էլ զուգահեռ պետք է նախաձեռնեն այդ արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագրի վիճարկումը Սահմանադրական դատարանում (ՍԴ)»։
«Սյունիքի և Վայոց Ձորի ընտրական տեղամասերում ընտրությունները հիմնականում ընթանում են խաղաղ, ակտիվությունը նույնքան է, որքան ՀՀ բոլոր տեղամասերում. առանձնակի ակտիվություն չկա»,- այս մասին հայտարարեց ԲՀԿ պատգամավորի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը։
ԿԸՀ-ն ամփոփել է էլեկտրոնային եղանակով ստացված տվյալները քվեարկության մասնակցած քաղաքացիների թվի վերաբերյալ։
Հ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կոչ արեց ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներին լինել ակտիվ և մասնակցել քվեարկությանը:
ՀՀԿ-ից պատգամավորի թեկնածու Վահրամ Բաղդասարյանի մամուլի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է, որ Վանաձորի մի շարք ընտրատեղամասերում խախտումներ են նկատվել:
Դեկտեմբերի 9-ի ցերեկը, 12-13-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, տեղ-տեղ՝ մառախուղ: Դ
Քվեարկել եմ հանուն ավելի ուժեղ, ավելի ժողովրդավար Հայաստանի՝ գիտակցումով և խորը հավատով, որ չնայած տարբեր բաժանարար գծերին՝ ՀՀ-ն մեր բոլորի միասնական հայրենիքն է»,- այսօր քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ցուցակի երկրորդ համար Արփինե Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ այդ միասնական հայրենիքում առկա խնդիրներով պետք է բոլորը մտահոգված լինեն։
Ողջ աշխարհի առաջատար լրատվամիջոցները դեկտեմբերի 9-ի վաղ առավոտից հետևում են Հայաստանում տեղի ունեցող արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության ընթացքին:
«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության ռեյտինգային թեկնածուն՝ Մարկոսյան Արան, քվեաթերթիկում 6-րդ տեղից հայտնվել է 5-րդում:
«Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Դավիթ Շահնազարյանին մեղադրում է պետական դավաճանության մեջ։ Այսօր լրագրողների հետ զրույցում նա հարցադրում արեց, թե ԱԱԾ-ն ուզում է «բացահայտի» էդ պետական դավաճանությունը, ինչո՞ւ չեն աջակցում։
«Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողներին հայտարարեց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցով ոչ մի որոշման չեն հանգել։ Բելառուսի նախագահի հայտարարությանը, թե խնդիրը նշանակումը մինչև տարեվերջ կլինի, Փաշինյանը հակիրճ արձագանքեց. «Կտեսնենք»։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի պատգամավորի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը 168.am-ի հետ զրույցում տեղեկացրել էր, որ Սյունիքի մարզում մարզպետը, համայնքապետերն ուղղորդում են ընտրողներին, մասնավորապես՝ Տաթև համայնքի ղեկավարը լուրջ վարչական «պրեսինգով» ուղղորդում է համայնքի բնակիչներին՝ քվեարկելու «Իմ քայլի» թեկնածուների օգտին։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ցավում եմ, որ մեր երկրի անունը մշակութային ոլորտում բարձր պահող Սերժ Թանկյանը անպատասխանատու արտահայտություններ է անում
Համացանցում տեղեկատվություն է տարածվել թիվ 6/29 ընտրատեղամասում ընտրական ցուցակներում անճշտության վերաբերյալ, ըստ որի՝ այդ ընտրատեղամասում փակցված ընտրողների ցուցակներում ընտրողների թվաքանակը նշված է 1831, իսկ ընտրատեղամասում գրանցվածների թիվը՝ 1835 է։
«Եթե դա իշխանության կողմից կազմակերպված օպերացիա էր, այդ օրն ԱԱԾ տնօրենը Շվեյցարիայում չէր լինի, վարչապետը Սանկտ Պետերբուրգում չէր լինի։ Մենք ընդհանրապես այդ պատմության մեջ ներքաշվել ենք ուրիշների կողմից, և ես այդ թեմայի վերաբերյալ ԱԺ-ում մանրամասն պարզաբանումներ տվել եմ, և, երբ վերջին գաղտնալսումը հրապարակվեց, դու տեսաք, որ դա հաստատեց ԱԺ ամբիոնից իմ պատմածը»։
«Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ ապագա խորհրդարանում որևէ ուժի հետ իրենք կոալիցիա չեն կազմի։ Այսօր իր քվեարկությունը կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ, եթե սոցիոլոգիական հարցումներն արտահայտում են ժողովրդի կամքն ու պատկերացումները, ապա կոալիցիա չի լինի։
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կնոջ՝ Ռիտա Սարգսյանի ուղեկցությամբ քիչ առաջ իր քաղաքացիական պարտքը կատարեց Ձորաղբյուրում գտնվող 29/45 ընտրատեղամասում:
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության մամուլի խոսնակ Վահագն Ավագյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ ընտրությունների այս կարճ ժամանակահատվածում նկատել են մի քանի ընտրախախտումներ։
6/17 ընտրատեղամասում իր ընտրությունը կատարեց «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ցուցակը գլխավորող Սուրեն Սահակյանը:
«Ակնհայտ է, որ մարզպետը, համայնքապետերը, քաղաքապետերը շարունակում են ուղղորդել ընտրողներին, որ ընտրեն «Իմ քայլը» դաշինքի թեկնածուներին։ Մասնավորապես, Տաթև համայնքի ղեկավարը լուրջ վարչական պրեսինգով ուղղորդում է համայնքի բնակիչներին՝ քվեարկելու «Իմ քայլի» թեկնածուների օգտին»:
2018թ. դեկտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունները «Քաղաքացիական հասարակությունը Հայաստանում ընտրությունների նախապատրաստման և մոնիտորինգի գործընթացներում. ընտրություններ բոլորի համար» ծրագրի շրջանակում կդիտարկեն «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի 600 կարճաժամկետ դիտորդներ, կաշխատի արագ արձագանքման 44 շրջիկ խումբ՝ ընդհանուր 90 շրջիկ դիտորդով:
Դեկտեմբերի 9-ին, ժամը 10:47-ին Կորեայի ձորի շրջանցիկ թունելի ջրանցքի մոտակայքում կորած քաղաքացու որոնողական աշխատանքներն իրականացնելու համար դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը:
ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ այս անգամ Գևորգն իր համար աշխատե՞լ է։ «Գևորգն ինձ համար այն ժամանակ էլ թամամ չի աշխատել, բայց այս անգամ հազարավոր Գևորգներ, հազարավոր այլ անուններ են աշխատել մեզ համար։ Դրանք այն քաղաքացիներն են, ովքեր տարբեր ձևերով մեզ աջակցել ու իրենց աջակցությունն են հայտնում»,- ի պատասխան՝ ասաց ԼՀԿ նախագահը։
«Նույնիսկ նախորդ իշխանության ժամանակ կայացրած դատավճռով իմ վրա արյան մեղադրանք չի եղել և, ինչպես գիտեք, ՄԻԵԴ-ը սկսել է Մարտի 1-ի գործով որոշումների հրապարակումը և, կարծում եմ, դրանք ցույց են տալիս, որ 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունների նախորդ իշխանությունների վարկածը սկզբից մինչև վերջ շինծու է և, ես համոզված եմ, որ իրական պատկերն ըստ էության բացահայտված է, մանրամասներն ու պատասխանատուները կբացահայտվեն»,:
«Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ իր քաղաքացիական պարտքը կատարեց թիվ 8/16 ընտրատեղամասում (Երևանի 133 մանկապարտեզ):
Քիչ առաջ 168.am-ը ընտրախախտման հերթական ահազանգը ստացավ։ Ընտրողներից մեկը մեզ հետ զրույցում պատմեց, որ Կենտրոն վարչական շրջանի թիվ 4 ընտրատարածքում առավոտից բնակարանների դռների վրա փակցնում են Դավիթ Սանասարյանի քարոզչական թերթիկները։
ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած խախտումների վերաբերյալ ոստիկանությունում ստացվել և քննարկվում է ընդհանուր 81 հաղորդում։
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը ժամը 11:00-ի դրությամբ մասնակցել է 201 հազար 250 քաղաքացի կամ ընտրողների 7.76 տոկոսը: ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում այս մասին ասաց ԿԸՀ նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանը:
Ծարավ Աղբյուրի փողոցում գտնվող թիվ 1/20 ընտրական տեղամասում կուտակումներ են առաջացել։
«Այս անգամ ՀՅԴ-ն որևէ հայտարարությունից զերծ մնաց, որովհետև դա տեղի ունեցավ այն ժամանակ, որ խոսելն ու քաղաքական հայտարարություն անելը ճիշտ չէր լինի, և այդ պատճառով մենք ձեռնպահ ենք մնացել։ Հիմա էլ չեմ ուզում ինչ-որ գնահատականներ տալ՝ թողնելով հարցն իրավապահներին և դատարաններին առաջին հերթին։ Բայց ժամանակի ընթացքում մենք, բնականաբար, ուշի ուշով հետևելու ենք գործընթացներին և մեր գնահատականը կտանք»: