Վահրամ Բաղդասարյանի գրասենյակն ահազանգում է Վանաձորում ընտրողների ուղղորդման մասին. 24tv.am

ՀՀԿ-ից պատգամավորի թեկնածու Վահրամ Բաղդասարյանի մամուլի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է, որ Վանաձորի մի շարք ընտրատեղամասերում խախտումներ են նկատվել: Այս մասին գրում է 24tv.am-ը:

«Վանաձոր քաղաքի մի շարք ընտրատեղամասերում ընտրողները վստահված անձանց ներկայությամբ ակնհայտ հրահանգավորված գործողություններ են իրականացնում՝ մի ձեռքում պահելով 4-րդ համարի քվեաթերթիկը, մյուսում՝ մնացած քվեաթերթիկների փաթեթը, իսկ այնուհետև մոտենալով քվեախցիկին՝ վստահված անձանց տեսադաշտում մնալով ակնառու կերպով պահված քվեաթերթիկների փաթեթը գցում են չօգտագործված քվեաթերթիկների հատված և հետո կատարում արդեն հայտնի քվեարկությունը», – ասված է տարածած հաղորդագրությունում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31