Նիկոլ Փաշինյանը Դավիթ Շահնազարյանին մեղադրում է պետական դավաճանության մեջ

«Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Դավիթ Շահնազարյանին մեղադրում է պետական դավաճանության մեջ։ Այսօր լրագրողների հետ զրույցում նա հարցադրում արեց, թե ԱԱԾ-ն ուզում է «բացահայտի» էդ պետական դավաճանությունը, ինչո՞ւ չեն աջակցում։

«Պետական դավաճանությունը թաքցնելը պետական դավաճանություն չի՞։ Ձեր ասածով՝ հիմա ոչ թե մեզ են մեղադրում, այլ մենք ենք մեղադրում պետական դավաճանության մեջ։ Եթե մեկը պետական դավաճանությունը թաքցնում է, նա առնվազն պետական դավաճանությանը նպաստող, աջակցող, օժանդակող մեկն է։ Հետևաբար՝ նրանք, ովքեր մեզ մեղադրում են պետական դավաճանության մեջ, նրանք պետական դավաճաններ են, որովհետև չեն գնում ԱԱԾ ցուցմունք տալու, կամ թող ասուլիս հրավիրեն, մանրամասներ ներկայացնեն։ Բա, ընտրություններից առաջ թող մարդկանց ներկայացնեն էդ պետական դավաճանությունը, որ մարդիկ իմանան՝ ինչպես քվեարկեն»,- ասաց Ն.Փաշինյանը։

Անդրադառնալով իր նախկին հայտարարությանը, թե գործարարները Բաղրամյան 26 ճամպրուկներով փողեր են տարել, և հարցին, թե ինչո՞ւ քրգործ չի հարուցվել, Ն.Փաշինյանը դա ևս մեկ ապացույց որակեց, որ քննչական մարմինները գործում են ոչ թե՝ ըստ իր հայտարարությունների, այլ գործում են՝ ըստ իրենց ձեռքի տակ եղած ապացույցների։

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս