«Գևորգն ինձ համար այն ժամանակ էլ թամամ չի աշխատել, բայց այս անգամ հազարավոր Գևորգներ, հազարավոր այլ անուններ են աշխատել մեզ համար». Էդմոն Մարուքյան

ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ այս անգամ Գևորգն իր համար աշխատե՞լ է։ «Գևորգն ինձ համար այն ժամանակ էլ թամամ չի աշխատել, բայց այս անգամ հազարավոր Գևորգներ, հազարավոր այլ անուններ են աշխատել մեզ համար։ Դրանք այն քաղաքացիներն են, ովքեր տարբեր ձևերով մեզ աջակցել ու իրենց աջակցությունն են հայտնում»,- ի պատասխան՝ ասաց ԼՀԿ նախագահը։

Նա նորից կրկնեց, որ Ծառուկյանի նշած Գևորգն իր ծառայակիցն է եղել և մարզիկ է. «Այն ժամանակ տարբեր առաջարկներ եմ ստացել, բայց մերժել եմ, այդ մերժվածությունը մարդկանց մեջ մնացել է, նստվածք է տվել։ Բոլոր առաջարկներն են մերժվել, ես մնացել եմ անկախ պատգամավոր, մինչև հիմնադրվել է «Լուսավոր Հայաստանը»։ Ինչ կապ ունի այնտեղ Գագիկ Ծառուկյանը, արդեն ֆանտազիայի ոլորտից է»։

Հիշեցնենք, որ Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում հեռուստաբանավեճի ժամանակ ԲՀԿ ցուցակի առաջին համար Գագիկ Ծառուկյանը հարցրել էր Մարուքյանին, թե նա Գևորգին ճանաչո՞ւմ է։

«Պարոն Մարուքյան, որ դու պատգամավոր էիր ընտրվում, ո՞վ էր քեզ աջակցում։ Դու Գևորգին ճանաչո՞ւմ ես, թե՞ չէ, որ քո քարոզարշավն էր կատարում, որ պետք է գայիր Ծառուկյանի մոտ, ճանապարհին ասին՝ «թղթերդ պակաս ա», դու չեկար»։

Էդմոն Մարուքյանն էլ բանավեճի հաջորդ օրը լրագրողների հետ զրույցում պարզաբանել էր, թե ով է Գևորգը։

Տեսանյութեր

Լրահոս