«Դա մեր նախաձեռնությունը չէ, բայց հայտարարությունը տեսել եմ, շնորհակալ եմ նախաձեռնողներին»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։
Թիվ 8/25 ընտրատեղամասի (31 դպրոց, Հ. Հովսեփյան 2) ընտրացուցակում հայտնաբերվել է ընտրող Ք.Թ.-ի տվյալները, ով արդեն 2 տարի մահացած է:
Հայաստանի ժուռնալիստների միության շենքում տեղակայված 9/46 ընտրատեղամասի հարևանությամբ՝ Պուշկինի 3 հասցեում, շենքի ճակատային հատվածում՝ բնակիչների պատշգամբի հատվածում, տեղադրված է Դավիթ Սանասարյանի գովազդային պաստառը։
«Աբովյան 28/1, Գեղաշեն 27/36, Չարենցավան 26/11, Էրեբունի 11/05 ընտրատեղամասերում դրսում կանգնածներն ուղղորդում են մարդկանց՝ ասելով, թե՝ գիտեք, չէ՞, «Լուսավոր Հայաստանի» օգտին… ու սա չի վերահսկվում: Նույն խախտումն ունենք նաև Լոռու մարզում»,- 168.am-ին հայտեցին «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունից:
ԱԺ արտահերթ ընտրությունների օրը՝ դեկտեմբերի 9-ին, ժամը 08:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում, տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ ոստիկանությունում ստացվել է ընդհանուր 26 հաղորդում։
Քվեարկելուց հետո նա դուրս եկավ և զրուցեց լրագրողների հետ, որի ընթացքում ընտրատեղամասի մոտ սպասող երիտասարդներից մեկը սկսեց մեղադրանքներ հնչեցնել Դավիթ Շահնազարյանի և ՀՀԿ-ի հասցեին, Դ. Շահնազարյանի բնորոշմամբ, միջադեպն այդքան էլ պատահական չէ։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրասնպորտային միջոցների համար դժվարանցանելի է:
ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբը ուսումնասիրել և ամփոփել է դեկտեմբերի 9-ի ժամը 13.00-ի դրությամբ ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության գործընթացին առնչվող ենթադրյալ ընտրական հանցագործությունների վերաբերյալ ստացած 64 դեպքի մասին ահազանգ, որոնց ստուգման ուղղությամբ հետաքննության և նախաքննության մարմինների կողմից իրականացվել կամ իրականացվում են համապատասխան գործողություններ:
Վերջին օրերին համացանցում տարածում են Դավիթ Շահնազարյանի դստեր՝ Լիլիթ Շահնազարյանի լուսանկարը, որտեղ նա ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ է, և նշում են, որ ՀՀԿ համամասնական ցուցակի թեկնածու Դավիթ Շահնազարյանի դուստրը Աննա Հակոբյանի հետ մտերիմ է, որի կողքին է եղել նաև հեղափոխության օրերին։
«Չունենք լուրջ անհանգստություններ»,- այսօր այս մասին ընտրատեղամասերից մեկում լրագրողների հետ զրույցում ասաց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Ուրսուլա Գաչեկը՝ անդրադառնալով դիտորդական առաքելությանը:
Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին այսօր այցելել էր 9/50 ընտրատեղամաս, տեսնելու, թե ինչպես են ընթանում ընտրությունները։ Մոտավորապես 20 րոպե ընտրատեղամասում մնալուց հետո ԵՄ դեսպանը դուրս եկավ։
«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության ռեյտինգային ցուցակով Լոռու մարզում առաջադրված թեկնածուներից Գևորգ Սուքիասյանը քվեաթերթիկում 6-րդ տեղից հայտնվել է 7-րդում:
Անհայտ անձը ծրարներից հանում է քվեաթերթիկը, ստուգում, նորից տեղադրում ծրարում :
Դեկտեմբերի 9-ի վաղ առավոտից թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում են հայտնվել Հայաստանում ընթացող արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Իշխանամետ, ընդդիամդիր, ինչպես նաև թուրքական իշխանությունների կողմից վերահսկվող մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են Հայաստանի ԱԺ արտահերթ ընտրություններին։
«Ես համարում եմ, որ գաղտնալսող և հրապարակող սուբյեկտը կարող է նույնը չլինեն. Գաղտնալսողներին թող իր քթի տակ ման գա, չէ՞ որ ակնհայտ է ամեն ինչ»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ ցուցակի երրորդ համար Դավիթ Շահնազարյանը։
Երևանի քաղաքային երթուղիները սպասարկող չորս վարդագույն ավտոբուսներ Վանաձոր են տեղափոխվել ոստիկանական խմբեր։
«Գաղտնալսման բովանդակությունն ապացուցեց, որ ՀՀ-ում բացարձակապես արդարադատություն գոյություն չունի»,- թիվ 9/50 ընտրատեղամասում քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ ցուցակի երրորդ համար Դավիթ Շահնազարյանը։
Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Առաջին անգամ, 1996թ-ից հետո, ընտրություններին չեմ մասնակցում։ Երկակի զգացում է, մի կողմից համոզված ես որոշմանդ ճշմարտացիության մեջ, մյուս կողմից՝ կանչում է քաղաքացիական պարտքը»։
ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Դավիթ Հարությունյանի համոզմամբ` այս ընտրությունները չեն տարբերվում 2017 թվականի ընտրություններից: «Աննախադեպ էր ատելության մթնոլորտը, որը ձևավորվեց Հայաստանում՝ այս ընտրապայքարի ընթացքում, հասարակության բաժանումը սեւերի և սպիտակների, ցավոք սրտի, բովանդակային առումով դա հետքայլ է»,- ասաց Հարությունյանը։
2018թ. դեկտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունները «Քաղաքացիական հասարակությունը Հայաստանում ընտրությունների նախապատրաստման և մոնիտորինգի գործընթացներում. ընտրություններ բոլորի համար» ծրագրի շրջանակում կդիտարկեն «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի 600 կարճաժամկետ դիտորդներ, կաշխատի արագ արձագանքման 44 շրջիկ խումբ՝ ընդհանուր 90 շրջիկ դիտորդով:
«Ընտրատեղամասերից դուրս, եղել են, ահազանգեր ենք ստացել ընտրակաշառքների մասին, այդ ահազանգերը միանգամից փոխանցվել են Ոստիկանությանը և Ոստիկանությունը փորձել է միջոցներ ձեռնարկել բացահայտելու, որոշ դեպքերում չի ստացվում բացահայտել, կանխարգելիչ գործողություններ են իրականացվում, դա՝ Երևանում»,- ասաց Իոաննիսյանը:
Դեկտեմբերի 9-ին, ժամը 14:01-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Տարոն-4» թաղամասի Ածխահատների փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի տարեց բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ընտրություններին չմասնակցելը նույնպես ընտրություն է: Ընտրություններից դեռևս մի քանի շաբաթ առաջ որոշ փորձագետներին հետաքրքրում էր հիմնականում մասնակիցների տոկոսը»:
Ազատություն ՆԱԽԱԳԱՀԻՆ նախաձեռնող խումբը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Սիրելի հայրենակիցներ
«Վանեցյանը հայտարարեց, որ իրենք միտք և հիմք չունեն՝ ինձ բերման ենթարկելու։ Առաջին՝ պարոն Վանեցյանը որտեղի՞ց գիտի՝ իրենք նման միտք ունե՞ն, թե՞ ոչ, կամ նման հիմք ունեն, թե չունեն։ Դա ինքը չի որոշում, դա բացառապես Փաշինյանն է որոշում։ Ուրիշ բան, որ իրեն դեռևս տեղյակ չի պահել»:
Դեկտեմբերի 9-ին՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների օրը, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ժամը 15:00-ի դրությամբ ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 37 ահազանգ:
Ապօրինի քարոզչության հերթական դեպքի մասին ահազանգը 168.am-ը ստացավ Հրազդան քաղաքից։
Հարցին՝ Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ մտահոգություններ ունե՞ք, Լ. Տեր-Պետրոսյանը դրական պատասխանեց. «Այո, հայ ժողովրդի մեջ կա՞ որևէ մեկը, որ մտահոգություն չունենա»։
«Շատ եմ ցավում, որ քարոզարշավն այսքան կարճ էր, մեծ հաճույքով ևս երկու շաբաթ կշարունակեի քարոզարշավը։ Դուք տեսաք, որ քարոզարշավը շատ մեծ խնդիրներ ստեղծեց ներկայիս իշխող ուժի համար»,- այսօր 9/50 ընտրատեղամասում քվեարկությունից հետո այս մասին ասաց ՀՀԿ ցուցակի երրորդ համար Դավիթ Շահնազարյանը։
168.am-ի տեղեկություններով՝ «Սասնա ծռեր» կուսակցությունում ներքին պայմանավորվածություն կա, որ խորհրդարան անցնելու դեպքում կին թեկնածուները վայր են դնելու իրենց մանդատները։ Ըստ մեր աղբյուրի՝ «Սասնա ծռերի» ծայրահեղականությունը դրսևորվում է նաև գենդերային հարցում։