«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցով ոչ մի որոշման չենք հանգել». Նիկոլ Փաշինյան

«Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողներին հայտարարեց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցով ոչ մի որոշման չեն հանգել։ Բելառուսի նախագահի հայտարարությանը, թե խնդիրը նշանակումը մինչև տարեվերջ կլինի, Փաշինյանը հակիրճ արձագանքեց. «Կտեսնենք»։

Դիտարկմանը, որ Բելառուսը պնդում է, թե որոշումն արդեն կայացվել է, Փաշինյանը հարցադրմամբ պատասխանեց. «Որտե՞ղ է կայացվել։ ՀԱՊԿ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսով, և ԵԱՏՄ տնտեսական բարձրագույն խորհրդի նիստ է տեղի ունեցել, ՀԱՊԿ-ի նիստ տեղի չի ունեցել, և դրանով ամեն ինչ ասված է»։

Ըստ նրա՝ ՀՀ-ն իր դիրքորոշումն ասել է, և ինքն ասել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնն ամենակարևոր հարցը չի, որովհետև, այսպես թե այնպես, ՀՀ ժամկետը պիտի սպառվի. «Ենթադրենք՝ Խաչատուրովն էս պահին էր, 20 թ. էլ Խաչատուրովը չի, դա՞ է պրոբլեմը։ Շատ ավելի լուրջ պրոբլեմներ կան, որոնք շատ լուրջ ձևով քննարկվում են և ԵԱՏՄ խորհրդի նիստում էլ շատ լուրջ ձևով քննարկվել են»։

 

Տեսանյութեր

Լրահոս