«Այս պահին Սպիտակ քաղաքի մի քանի ընտրատեղամասերում և Արևաշող գյուղում լույս չկա»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում նշեց ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանը։
ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներում ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության ողջ ընթացքում գրանցվել է ընտրական խախտումների վերաբերյալ 144 հաղորդում:
Ձայների հաշվարկը 23/31 ընտրական տեղամասում, Վանաձոր (ուղիղ). news.am
9/46 ընտրատեղամասում ընթանում է ձայների հաշվարկ։ 1609 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 713-ը։
ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում ամենաշատ գումարը ծախսել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը, ամենաքիչը՝ «Ազգային առաջընթաց» կուսակցությունը: Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կայացած մամուլի ասուլիսում ասաց ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Տիգրան Բաբիկյանը:
14/08 ընտրատեղամասում ձայների հաշվարկը սկսվել է:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոանիսյանը Factor․am-ի հետ զրույցում ասել էր, որ Ավանում «Միլենա» տաքսի ծառայության միջոցով ընտրակաշառք էին բաժանում։
Իրավապաշտպան Արթուր Սաքունցն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե այս պահին Սպիտակ քաղաքում է, և քաղաքի լույսերն անջատված են։
Արմավիրի մարզի Ոսկեհատ համայնքի 14/18 ընտրատեղամասում քվեարկության ավարտին` ժամը 20:00-ի դրությամբ 1114 ընտրողից մասնակցել է 467-ը:
Գեղարքունիքի մարզի 155 ընտրատեղամասերում շարունակվում են ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունները, որոնք մեկնարկել են առավոտվա ժամը ութից:
2018թ. դեկտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունները «Քաղաքացիական հասարակությունը Հայաստանում ընտրությունների նախապատրաստման և մոնիտորինգի գործընթացներում. ընտրություններ բոլորի համար» ծրագրի շրջանակում կդիտարկեն «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի 600 կարճաժամկետ դիտորդներ, կաշխատի արագ արձագանքման 44 շրջիկ խումբ՝ ընդհանուր 90 շրջիկ դիտորդով:
Հայաստանի բոլոր ընտրատարածքներում ժամը 20:00-ին փակվել են բոլոր ընտրատեղամասերը. ավարտվեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը:
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունն այս պահին դժվարանում է ամփոփ կարծիք հայտնել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հետ կապված.
Չեխիայի ոստիկանությունը մանրամասներ է ներկայացրել Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդու ձերբակալությունից:
Մամուլում տեղեկություն կար այն մասին, որ Երևանի 9/16 ընտրատեղամասում ընտրողներին չեն տրամադրվել «Քրիստոնեա-ժողովրդական Վերածնունդ» կուսակցության քվեաթերթիկները՝ թիվ 6-ը։
Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանից 168.am-ը հետաքրքրվեց՝ երկրորդ նախագահը ընտրություններին մասնակցե՞լ է։ Ի պատասխան՝ նա ասաց, այսօր հանդիպել է Ռոբերտ Քոչարյանին, բայց տեղյակ չէ՝ նա ընտրություններին մասնակցել է, թե ոչ։
168.am-ի խմբագրություն էին զանգահարել Սպիտակ քաղաքի թիվ 2 դպրոցում տեղակայված ընտրատեղամասի ընտրողները։
Զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է տեղեկատվություն, համաձայն որի՝ թիվ 8/25 ընտրատեղամասում, որը տեղակայված է Երևանի թիվ 31 դպրոցում (Հ. Հովսեփյան 2), ընտրացուցակում հայտնաբերվել է ընտրող` 27.09.1937թ ծնված Ք.Թ.-ի տվյալները, ով արդեն երկու տարի է` մահացած է:
Դեկտեմբերի 9-ին, ժամը 16:09-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Աճեմյան փողոցի 2-րդ փակուղու թիվ 79 տան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում ՝ժամը 18:00-ի դրությամբ, ստացվել է 12 հաղորդում՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ, որոնք առերևույթ պարունակում են քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։
Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանն իր քաղաքացիական պարտքը կատարել է հայրենի գյուղում և քվեարկել է մարզիկների լավ, բարեկեցիկ ապագայի համար:
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, պրոֆեսիոնալ ռինգում հաջորդ մենամարտի կանցկանցի միայն 3 ամիս անց:
Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների օրը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կենտրոնական և մարզային ստորաբաժանումների, ինչպես նաև ստորաբաժանում չունեցող մարզեր գործուղված աշխատանքային խմբերի թեժ-գիծ հեռախոսահամարներին ժամը 18:00-ի դրությամբ ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 59 ահազանգ:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեռ չի մասնակցել Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկությանը։
Այսօր ժամը 17։00-ի դրությամբ խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը մասնակցել է ընտրողների 39.54%-ը կամ 1 մլն 25 հազար 2 քաղաքացի։ Այս մասին քիչ առաջ հայտարարեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը։
ՀՀԿ համամասնական ցուցակի պատգավորի թեկնածու Դավիթ Շահնազարյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով օրերս արած իր հայտարարությանը՝ ուղղված ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, այն է՝ իշխանություն՝ Արցախի դիմաց, նկատեց, որ Նիկոլ Փաշինյանը փորձ է արել հրադադարի եռակողմ երկու փաստաթղթերը, որոնք ստորագրվել էին Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջև, փոխարինել Դուշանբեում «վերելակային» պայմանավորվածությամբ։
ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դեկտեմբերի 9-ին ՀՀ ազգային ժողովի ընտրությունների հետ կապված մինչև 17։00 ՀՀ ՊՆ թեժ գծով ստացվել է 39 զանգ, որոնք հիմնականում վերաբերում էին ընտրության կազմակերպման, զորամասերից զինծառայողների տեղափոխման, արձակուրդում գտնվող ժամկետային զինծառայողների քվեարկության հարցերին:
Դահուկավազքի Հայաստանի հավաքականի անդամ Միքայել Միքայելյանը կրկին ոսկե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարուն:
2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը Հայաստանի Հելսինկյան կոմիտեն դիտորդական առաքելություն է իրականացնում Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Արարատի մարզի՝ Մասիսի, Գեղարքունիքի մարզի՝ Ճամբարակի և Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջաններում:
Զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է Դավիթ Շահնազարյանի տարածած տեղեկատվությունը, համաձայն որի՝ իր հաշվառման հասցեում ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ինչ-որ անհայտ մարդ է ավելացրել։