Շենգավիթ վարչական շրջանի թիվ 154 դպրոցում գտնվով 8/06 ընտրատեղամասում քվեարկել է 926 ընտրող. Քվեարկության արդյունքները․
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի 8/27 ընտրատեղամասում 895 քվեից 651-ը ստացել է «Իմ քայլը» դաշինքը։
Թիվ 29/16 ընտրատեղամասում ավարտվեց քվեաթերթիկների հաշվարկը։
Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի 9/49 ընտրական տեղամասում ավարտվեց ձայների նախնական հաշվարկը:
Գեղամավանում տեղակայված 20/16 ընտրատեղամասում քվեարկությանը մասնակցած 881 ընտրողներից 664-ը քվե են տվել ՀՅԴ-ին, 183 քվե է ստացել «Իմ քայլը» դաշինքը, 11 քվե` ԲՀԿ-ն:
Երևան քաղաքի Կենտրոն համայնքի թիվ 9/13 ընտրական տեղամասում ավարտվեց ձայների նախնական հաշվարկը:
Արտաշատի թիվ 12/6 ընտրական տեղամասում ավարտվեց ձայների հաշվարկը:
Հայտնի են թիվ 4/2 ընտրատեղամասի քվեարկության նախնական արդյունքները․
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը տեղեկացրեց, որ, նախնական տվյալներով, ընտրությանը մասնակցել է 1 260 840 քաղաքացի կամ ընտրողների ընդհանուր թվի 48.63 տոկոսը:
Արարատյան զանգվածի 7/33 տեղամասում նախնական արդյունքներով առաջատարը «Իմ քայլը» դաշինքն է՝ 643 քվեով, ապա՝ ԼՀԿ-ն՝ 71, ՀՀԿ-ն՝ 44, ԲՀԿ-ն՝ 26, ՕԵԿ-ը՝ 15, «Սասնա ծռերը»՝ 14, «Մենք»՝ 13, ՔՈ՝ 12, ՀՅԴ՝ 3, ՔԺՎ՝ 3, Ազգային առաջընթաց՝ 2։
«Իմ քայլը» դաշինքի ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Արարատ Միրզոյանի համոզմամբ, դատելով տարբեր շտաբներից ստացված արձագանքներից, մամուլում եղած տեղեկատվությունից, կայացել են ազատ, արդար, ժողովրդավարական, թափանցիկ խորհրդարանական ընտրություններ: Այս մասին Միրզոյանը նշեց «Իմ քայլը» դաշինքի շտաբում լրագրողների հետ զրույցում:
Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի 17/3 ընտրական տեղամասում ավարտվեց ձայների հաշվարկը:
Նուբարաշենի թիվ 54 և թիվ 55 ընտրատեղամասերում նախնական արդյունքներով պատկերը հետևյալն է.
Նոր Նորքում տեղակայված 2\56 ընտրատեղամասում նախնական արդյունքներով ձայները բաշխվել են հետևյալ կերպ.
Lragir.am-ը գրում է. Լոռու մարզի Ալավերդի քաղաքի 24/37 ընտրատեղամասում քվեաթերթիկների հաշվարկից հետո նախնական պատկերը հետեւյալն է.
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քիչ առաջ արտահերթ նիստում ամփոփեց էլեկտրոնային քվեարկության արդյունքները։ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց արձանագրության տվյալները՝ ընտրողների թիվը՝ 729, քվեարկության մասնակիցները՝ 504, անվավեր՝ 39։
Գյումրիի թիվ 34/8 ընտրական տեղամասի քվեարկության նախնական արդյունքներով առաջատարը «Իմ քայլը» դաշինքն է՝ 904 ձայնով:
Լոռու մարզի Դեբեդ համայնքում տեղակայված 24/16 տեղամասում նախնական տվյալներով ձայները բաշխվելկ են հետևյալ կերպ.
Թիվ 10/37 ընտրատեղամասում նախնական արդյունքներով պատկերը հետևյալն է.
Թիվ 9/46 ընտրատեղամասում ավարտվեց ձայների հաշվարկը: 1609 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 713-ը:
Թիվ 24/37 ընտրատեղամասում նախնական արդյունքներով 408 ձայն ստացել է «Իմ քայլ» դաշինքը, 111 ձայն ՀՀԿ-ն, «Լուսավոր Հայայստանը»՝ 20, ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը՝ 10, ՔՈ-ն՝ 1, «Մենք»-ը՝ 1, «Սասնա Ծռերը»՝ 4, ԲՀԿ-ն՝ 45, ՔԺԿ-ն 1»
Գյումրիի 32/22 ընտրատեղամասում քիչ առաջ ամփոփվեցին ընտրությունների նախնական արդյունքները, առաջատարը «Իմ քայլը» դաշինքն է՝ 137 ձայնով։
«Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցել Հայաստանում դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկությանը:
Թիվ 9/20 ընտրատեղամասում «Իմ քայլը» ստացել է 307, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 45, ՀՀԿ-ն՝ 33:
Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այս պահին Դավթաշենի 5-11, 5-12 տեղամասերի գումարային պատկերը հետևյալն է՝
Սյունիքի մարզի Օխտար գյուղի 35/44 տեղամասում մեկ հոգի ընտրել է ՀՀԿ-ին, 4 հոգի՝ ԲՀԿ-ին եւ 38 հոգի՝ «Իմ քայլը» դաշինքին: Մնացածները ձայն չեն ստացել։ Այս մասին տեղեկացնում է aravot.am-ը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն ամփոփեց այսօր կայացած ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցած ընտրողների թիվը։ Ըստ նրա՝ ՀՀ-ում գրանցված է 2 մլն 592 հազար 481 ընտրելու իրավունք ունեցող քաղաքացի, ժամը 20։00-ի դրությամբ իր քաղաքացիական պարտքը կատարել է 1 մլն 260 հազար 840-ը կամ 48.63%-ը։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հիմք ընդունելով ԿԸՀ կողմից ներկայացված նախնական տվյալները մասնակցության մասին՝ կարող ենք արդեն անել առաջին քաղաքական գնահատականները:
ՀՀ Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում ՝ժամը 20:00-ի դրությամբ, ստացվել է 38 հաղորդում՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ, որոնք առերևույթ պարունակում են քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։
Ընտրատեղամասերը փակվելուց րոպեներ անց, իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարեց, նշելով, որ գտնվում է Սպիտակ քաղաքում, և այնտեղ լույս չկա։