Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը դեմ է, որ լրատվամիջոցներին անվանեն չորրորդ իշխանություն: Նրա կարծիքով՝ չորրորդ իշխանությունը հասարակական կարծիքն է, իսկ լրատվամիջոցներն այդ չորրորդ իշխանության գործիքն են։
Իսպանիայի ազգային հավաքականի և «Ռեալի» նախկին մարզիչ Վիսենտե դել Բոսկեն նկարահանվել է ծովախեցգետնի արտադրությամբ զբաղվող ընկերության գովազդային արշավում:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Բուշ Ավագի մահվան կապակցությամբ։
«Սասնա ծռեր» կուսակցության համամասնական ցուցակի պատգամավորի թեկնածու, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ ներկայիս խորհրդարանն իդեալական չի լինելու, քանի որ դեռ գործում է ռեյտինգային համակարգը:
Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքը դեպի Հայաստան նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ ավելացել է 4.8%-ով՝ կազմելով 59.8 մլրդ դրամ:
Հյուսիսային պողոտայում Սուրբ ծննդյան տոնավաճառն այս տարի իր դռները կբացի դեկտեմբերի 6-ին: Սուրբ ծննդյան տոնավաճառը կազմակերպվում է քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակում:
«Ես հիվանդ էի և հոկտեմբերի 8-ին բյուլետենից վերադառնում եմ աշխատանքի ու պարզում, որ հեռացված եմ։ Նախարարի հրամանով ես աշխատանքից հեռացված եմ եղել վստահությունը կորցնելու հիմքով։ Շատ կարճ ժամանակ ենք միասին աշխատել, խնդիրներ իմ առջև չի դրվել, ու միանգամից հրաման եմ ստացել, որ աշխատանքից ազատված եմ», – 168.am-ի հետ զրույցում ասաց Զուրաբյանը։
Արգենտինայի նախագահի՝ Բուենոս Այրեսի նստավայրում՝ Վարդագույն տանը, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին ողջունելու արարողության ընթացքում Արգենտինայի ղեկավար Մաուրիսիո Մակրիիի ողջույնի խոսքի ժամանակ Թրամփին մոռացել են տալ համաժամանակյա թարգմանության ականջակալը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ:
Ֆրանսիական փոքր Բրիվե քաղաքում բնակվող ծնողներն իրենց նորածին որդուն անվանել են Գրիզման Մբապե՝ այն ֆուտբոլիստների պատվին, որոնք մեծապես նպաստեցին 2018թ. Աշխարհի առաջնությունում Ֆրանսիայի հավաքականի հաղթանակին:
Ձիթապտղի յուղը կարող է առողջ սննդակարգի մաս կազմել: Fithacker.ru-ն ներկայացրել է ձիթապտղի յուղի 5 հատկություն, որոնց մասին անհրաժեշտ է իմանալ:
«Աջակցում եմ այս կուսակցությանը, քանի որ նրա մեջ եմ տեսնում այն հնարավորությունները, որն անհրաժեշտ է մեր երկրի համար։ «Սասնա ծռերը» գաղափարական կուսակցություն է, ինչը յուրաքանչյուր կուսակցության հիմքն է, այս կուսակցությունն ունի հստակ պետականակենտրոն, ազգաշեն գիծ»։
Ռուսաստանը մարդու իմունային անբավարարության վիրուսով (ՄԻԱՎ) վարակման նոր դեպքերի թվով 2017 թվականի արդյունքներով առաջին տեղն է զբաղեցրել Եվրոպայի երկրների շարքում:
Արցախի նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 1-ին Դրմբոն գյուղում ներկա է գտնվել «Բեյզ Մեթըլս» ընկերության քարի վերամշակման նոր գործարանի բացման հանդիսավոր արարողությանը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական մրցանակի արժանացած «Նեշընլ Ինսթրումենթս» ընկերության համահիմնադիր և նախագահ Ջեյմս Թրուշարդին:
Երևանի Բագրևանդի փողոց 21/1 հասցեում դեկտեմբերի 1-ին տեղի ունեցավ «Ինժեներական քաղաք»-ի հիմնարկեքի պաշտոնական արարողությունը, որին մասնակցեցին ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, Ինժեներական ասոցիացիայի խորհրդի նախագահ Արամ Սալաթյանը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, ծրագրի աջակից Համաշխարհային բանկի ներկայացուցիչները։
«Մենք» դաշինքի երկրորդ համար Խաչատուր Քոքոբելյանը մարզեր այցերի ժամանակ ժողովրդի մեջ շատ հետաքրքիր խանդավառություն է նկատել։ Այսօր Էջմիածնում քարոզարշավի ընթացքում նա լրագրողներին ասաց, որ բավականին հետաքրքրություն կա ծրագրերի նկատմամբ։
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» փորձագետ, տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հայաստանի տնտեսության, գործարար միջավայրի մի քանի կարևոր խնդիրների:
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում շարունակվում է ապօրինի զենք կրելու և ուրիշի առողջությանը դիտավորությամբ միջին ծանրության վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում էբոլա մահացու հեմոռագիկ տենդի վիրուսի բռնկումը երկրորդ խոշորագույնն է դարձել պատմության մեջ:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրները նոր գլխավոր քարտուղար չեն ընտրի մինչև 2019 թվական:
«Հիմա մասսայական հարկման գործընթաց է ընթանում: Իրականում փոքր բիզնեսը ՀՀ բյուջեի երկու տոկոսն է ձևավորում: Ու, եթե տեսնում ես, որ այն չի կարողանում շնչել, կարող ես մի քիչ քեզ որպես պետություն՝ նեղել, արտոնություններ տալ, որ ոտքի կանգնեն: Հիմա, եթե մարդը բիզնեսն առաջ չկարողանա տանել, վարկը չի կարողանա փակել: Մենք հստակ ասել ենք, որ հանքարդյունաբերությանը արտոնություն չենք տալու, այդ գումարն ինքը պետք է տա, փոխարենը՝ արտոնություն տալու ենք փոքր բիզնեսին: Չի կարելի նույն պայմանները խոստանալ բոլորին»,- նշեց Միքայել Նահապետյանը:
«Իմ քայլի» ցուցակով առաջադրվել են Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, ՀՀ առաջին փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Աննա Կարապետյանը, ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետի տեղակալ Հայկ Սարգսյանը, «Ժողովուրդ» թերթի խմբագիր Թագուհի Թովմասյանը, ՀՀ վարչապետի խորհրդական Վարազդատ Կարապետյանը, «Մենք» դաշինքից՝ ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ Աստղիկ Ավետիսյանը, ՕԵԿ–ից՝ Հ3 հեռուստաընկերության լրատվական բաժնի տնօրեն Արա Ալոյանը, ԲՀԿ–ից՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Հրանտ Մադաթյանը:
«Մենք» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Սարգսյանը մտահոգ է, թե ինչպիսին կլինեն ընտությունների արդյունքները։ «Այսօր ԱԺ ընտրությունների արդյունքների մասին կարող է անհոգ լինել միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, մնացած բոլորը խնդիրներ ունեն, և ովքեր մեծամտանում են այդդ խնդիրների առումով, իրենք կարող է արդյունքներ չունենան»։
Փարիզում բենզինի գնի թանկացման դեմ դեկտեմբերի 1-ի բողոքի ակցիաների հետևանքով տուժել է 10 մարդ, որոնցից 3-ը իրավապահ մարմինների ներկայացուցիչներ են:
«Ռեալի» դարպասապահ Կեյլոր Նավասը դժգոհել է Սանտյագո Սոլարիի թիմում փոխարինողի իր կարգավիճակից:
«Մենք եկել ենք ձեր մոտ՝ ձեր քվեն ակնկալելով, ու կարծում ենք՝ ճիշտն էդպես է։ Մենք ենք քվե ուզում, մենք պետք է գանք ձեր մոտ, դուք ձեր տներից, տաք տեղերից պիտի հետևեք մեզ, լսեք մեր խոսքը ու հետևություն անեք»,- այսօր Մեծամորում նախընտրական քարոզարշավի ժամանակ քաղաքացիներին ողջունեց «Մենք» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Սարգսյանը՝ ներկայանալով ու ներկայացնելով իր թիմակիցներից՝ իր հետ գտնվող Արտակ Զեյնալյանին։
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը Կոտայքի մարզում քարոզարշավի ժամանակ հայտարարեց, որ կուսակցության նախընտրական ծրագում ներառված հիմնական կետերից ամենակարևորը սոցիալական արդարության հարցն է։
«Այն քաղաքական ուժը, որ չի ասում այսօրվանից ո՞ր սահմաններով Արցախի մասին է խոսում, այն քաղաքական ուժը, որ չի ասում, որ այն Արցախը, որ ինքը պահանջում է, որ պիտի վաղը դնի ժողովրդի դատին, որի համար պետք է գնա բանակցության, ո՞ր Արցախի համար է ուզում գնա բանակցության, նշանակում է` ինչ-ոչ բան կեղծում է, ինչ-որ բանի հետևը թաքնվում է, թող լինի դրա անունը «ժողովուրդ» ասվածը»:
Ֆրանսիայում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել Փարիզում՝ Հաղթական կամարից ոչ հեռու, անցկացվող բողոքի ակցիաների մասնակիցների դեմ։