Ինչու է հարկավոր ձիթապտղի յուղ օգտագործել. հատկություններ, որոնք կզարմացնեն ձեզ

Ձիթապտղի յուղը կարող է առողջ սննդակարգի մաս կազմել: Fithacker.ru-ն ներկայացրել է ձիթապտղի յուղի 5 հատկություն, որոնց մասին անհրաժեշտ է իմանալ:

Մեծ քանակով ճարպեր և ճարպաթթուներ է պարունակում: Ձիթապտղի յուղը 24 տոկոս հագեցած ճարպեր է պարունակում, հարուստ է օմեգա-3 և օմեգա-6 ճարպաթթուներով: Մոնո-հագեցած ճարպաթթուներն օգնում են պայքարել բորբոքման դեմ:

Օգնում է կարգավորել խոլեստերինի մակարդակը: «Վատ» խոլեստերինի բարձր մակարդակը սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների զարգացման ռիսկի գործոններից մեկն է: Ձիթապտղի յուղը կօգնի բարձրացնել՝ արյան մեջ «լավ» խոլեստերինի, և իջեցնել՝ «վատ» խոլեստերինի մակարդակը:

Ձիթապտղի յուղն առողջ ճարպերի շարքին է դասվում: Ճարպերը սննդարար նյութեր են, որոնք կարգավորում են մի շարք կարևոր գործառույթներ: Սննդաբանները ճարպերը դասակարգում են երկու խմբի՝ առողջ և անառողջ: Ձիթապտղի յուղն առողջ ճարպեր է պարունակում, որոնք անհրաժեշտ են մի խումբ օրգանների և համակարգերի աշխատանքի համար:

Կարդացեք նաև

Ձիթապտղի յուղը նպաստում է սիրտ-անոթային համակարգի առողջության պահպանմանը:

  • Ձիթապտղի յուղն օգնում է պայքարել բորբոքման դեմ:
  • Կարգավորում է արյան մակարդելիությունը:
  • Լավացնում է արյունատար անոթների աշխատանքը:
  • Ձիթապտղի յուղի պարբերական օգտագործումը հնարավորություն է տալիս նվազեցնել զարկերակային ճնշումը:

Ձիթապտղի յուղը մեծ քանակով հակաօքսիդանտներ է պարունակում: Ձիթապտղի յուղը հարուստ է նաև հակաօքսիդանտներով, որոնք պայքարում են ազատ ռադիկալների ազդեցության, մի խումբ խնդիրների դեմ:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս