«Անմշակ հողեր շատ կան, գյուղերից շատ են արտագաղթում». Արա Ալոյան

ԱԺ ընտրություններին Գեղարքունիքի մարզն ընդգրկող 8–րդ ընտրատեղամասում ռեյտինգային ընտրակարգով պայքարելու են մարզպետը, պատգամավորը, խմբագիրներ:

«Իմ քայլի» ցուցակով առաջադրվել են Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, ՀՀ առաջին փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Աննա Կարապետյանը, ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետի տեղակալ Հայկ Սարգսյանը, «Ժողովուրդ» թերթի խմբագիր Թագուհի Թովմասյանը, ՀՀ վարչապետի խորհրդական Վարազդատ Կարապետյանը, «Մենք» դաշինքից՝ ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ Աստղիկ Ավետիսյանը, ՕԵԿ–ից՝ Հ3 հեռուստաընկերության լրատվական բաժնի տնօրեն Արա Ալոյանը, ԲՀԿ–ից՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Հրանտ Մադաթյանը:

ՕԵԿ թեկնածու Արա Ալոյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ընդհանուր առմամբ առողջ մրցակցություն է, բոլոր թեկնածուներն իրենց նախընտրական հանդիպումներն են ունենում՝ շրջում են գյուղերում, ներկայացնում իրենց ծրագրերը:

«Գյուղական բնակավայրեր մեր այցելությունների ժամանակ ես տեսա բազմաշերտ խնդիրներ: Առաջինը՝ խնդիր ունենք՝ կապված ոսկու հանքի շահագործման հետ: Կարծում եմ՝ պետք է արդյունավետ կառավարում իրականացվի, որպեսզի դրանից օգտվեն ոչ միայն վարդենիսցիները, այլև մյուս շրջանների բնակիչները: Ունենք նաև բնապահպանական խնդիրներ՝ կապված Սևանա լճի հետ: Անմշակ հողեր շատ կան: Գյուղերից շատ են արտագաղթում: Կա նաև տրանսպորտի խնդիր: Եթե վատառողջ են՝  մի քանի կիլոմետր պետք է անցնեն, որ հասնեն շրջկենտրոն, որպեսզի նորմալ բժշկական աջակցություն ստանան:

Կարդացեք նաև

Բոլոր բնակավայրերը կարծես մեկուսացված լինեն: Չկան բարվոք ու կենսունակ ենթակառուցվածքներ, դեմոգրաֆիկ պատկերը սոսկալի վատ է. ծնելիության ցածր և մահացության բարձր մակարդակ, առողջապահական, բնապահպանական լրջագույն խնդիրներ կան, մարդիկ զրկված են պատշաճ պայմաններից, կրթվելու, զարգանալու հնարավորությունից:

Կարևոր է մարզերում մի քանի խոշոր հիմնարկների ստեղծումը կամ վերագործակումը, որոշ գերատեսչություններ մարզեր տեղափոխելը, աղքատության ու գործազրկության հիմնախնդիրների աստիճանական կարգավորումը»,- նշեց Արա Ալոյանը:

Անի Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս