Նոյեմբերի 30-ին, ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում, ոստիկանություն է ներկայացել Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին կասկածելի վնասվածքներով փախուստի դիմած 33-ամյա Արտյոմ Անտոնյանը։
«Մտահոգիչ չէ՞, որ այն 350 000-ը, որ 800 000-ի է պահում, հիմա նպաստների վերանայման գործընթաց է սկսվել. Տեղեկանքներ են սկսել պահանջել, որ տեսնեն` եե վարկ ունի նպաստառուն, զրկեն նպաստից: Կամ 100-150 000 պետական աշխատողների կրճատումները, որոնց թվում նաև բժիշկներն ու ուսուցիչներն են: Մենք ունենք ինստիտուցիոնալ խնդիրներ, բայց սոցիալական խնդիրների առկայության դեպքում պետք է տեսնել, թե որն է կարևոր, և որքան էլ մեզ քննադատեն, անարգանքի սյունին գամեն, պետք է լինի 2-րդ կարծիք, և այդ երկրորդ կարծիքը բարձրաձայնողը մենք ենք»,- հավելել է Ա. Հովհաննիսյանը:
Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը դատական կարգով պահանջել է, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հերքի իր մասին հնչեցրած հայտարարաությունները՝ դրանք որակելով որպես զրպարտություն։
«Որքան ուզում են հայհոյեն եւ ատելություն տարածեն, որքան ուզում են հային հայի դեմ հանեն, պառակտեն ու ոտքի կոխան սարքեն ազգային սրբությունները, սթափ մարդիկ եւ քաղաքական ուժեր մեր երկրում դեռեւս կան»:
Ապարանում «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավի ժամանակ ԼՀԿ նախագահ, ցուցակի առաջին համար Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության դեմ «սև քարոզչություն» է սկսվել։
«Այն պահին, երբ երկրի ղեկավարը ստիպված է հիշեցնել, որ ինքը «գլխավոր» կամ «գերագույն» հրամանատար է կամ «պատերազմական պայմաններում» դրանցից որևէ մեկն է, բանակը մտահոգվում է»:
Դեկտեմբերի 1-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց հայոց առաջին լուսավորիչներ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնը: Առաքյալների տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով դեռևս 2015 թվականին հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր: Այդ օրը հավատացելոց օրհնության համար դուրս է բերվում Մայր Աթոռում պահվող համաքրիստոնեական սրբությունը:
Այսօր «Իմ քայլը» դաշինքը նախընտրական քարոզարշավ է իրականացնում Սյունիքի մարզում: Մեղրիում հանրահավաքի ժամանակ դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը պատմեց երեկ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակակիր «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության համահիմնադիր և նախագահ Ջեյմս Թրուշարդիի և նրա հետ իր զրույցի մասին։
«Մենք» դաշինքն այսօր քարոզարշավ է իրականացնում Արմավիրի մարզում: Դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Սարգսյանը տեղեկացրեց, որ իրենց ուղին սկսում են Երևանի Սուրբ Աննա եկեղեցու մոտից, որովհետև Արմավիրի մարզում է Էջմիածնի Մայր Աթոռը։
«Այստեղ շատ կարևոր հանգամանք կա, առջևում Արցախի հարցի վերաբերյալ բնական է, որ սպասվում են զարգացումներ և այդ հարցում անհրաժեշտ է լինելու բավականին կոշտ ուժ, որը, կանգնած լինելով իշխանության կողքին, կարողանա «ոչ» ասել շատ հարցերում»։
Տոկիոյի 2020 թվականի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ցանկից կարող է հեռացվել բռնցքամարտը մարզաձևը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարություն է տարածել երկրի 41-րդ նախագահ Ջորջ Բուշ ավագի մահվան առնչությամբ:
«Կարճ ժամանակահատվածում մեր թիմը կարողացել է ապացուցել, որ նվիրյալների թիմ է, որ պատրաստ է իր ամբողջ ներուժով ծառայել մեր պետության կայացմանը»,- այսօր Դավթաշենում նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակի երկրորդ համար Մանե Թանդիլյանը՝ ընդգծելով, որ եկել է գնահատական տալու ժամանակը։
Դեկտեմբերի 6-ին կայանալիք ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը Հայաստանը կներկայացնի ոչ թե առաջին փոխվարչապետի պաշտոնակատարն, այլ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:
Պետական գույքի կառավարման կոմիտեն մի շարք չարաշահումներ և ռիսկեր է նկատել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի աշխատանքներում. այս անվստահությամբ պայմանավորված՝ կոմիտեն տնօրեն Վազգեն Ասատրյանի՝ ավարտին մոտեցող աշխատանքային պայմանագիրը չի երկարաձգում:
Շախմատի Հայաստանի տղամարդկանց թիմի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը կրկին աշխարհի 10 լավագույն շախմատիստների շարքում է:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի հարձակվող Սարգիս Ադամյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեկտեմբերի 1-ին Բուենոս Այրեսում հանդիպում կունենան:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այս մեկն էլ չգրված օրենքների խախտում է։
Ալյասկայում նոյեմբերի 30-ին երկրաշարժեր են տեղի ունեցել, ցնցումների ուժգնությունը տատանվում է 6.6-7.2 մագնիտուդի միջև:
Շախմատի Հայաստանի պատանեկան թիմը շարունակում է ելույթները համաշխարհային Օլիմպիադայում:
Միացյալ Նահանգներում 94 տարեկանում մահացել է երկրի 41-րդ նախագահ Ջորջ Բուշ ավագը:
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 36-ամյա տղամարդու դանակահարության հանգամանքները:
Տարեվերջին ընդառաջ Կենտրոնական բանկը 1,3 կետով նվազեցրել է Հայաստանի այս տարվա տնտեսական աճի կանխատեսումը՝ 6,2-ից դարձնելով 4,9 տոկոս։ Գլխավոր դրամատունն այլեւս չի հավատում բարձր աճի հավանականությանը
Համացանցում են հայտնվել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի նախընտրական հանդիպումներից մեկի լուսանկարներն ու տեսանյութերը, որոնցից երեւում է, որ նա համագործակցում է նախկին իշխանության ներկայացուցիչների հետ։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Սպիտակի և Վայքի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Կոտայքի մարզում ռեյտինգայինով առաջադրված Էդուարդ Բաբայանին՝ ԲՀԿ ցուցակի 45-րդ համարին, հարցրինք․ որ ընտրվի, վերցնելո՞ւ է մանդատը։
Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա տարբեր կազմակերպություններ իրենց ծառայություններն են առաջարկում իշխող ուժին եւ նրա ներկայացուցիչներին։
ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի ջանքերով ստեղծված «Լազարեւյան ակումբը» երեկ անդրանիկ նիստն է անցկացրել Երեւանում: