ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Արթիկի, Մարալիկի, Սպիտակի և Ճամբարակի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Փարիզում բենզինի գնի թանկացման դեմ դեկտեմբերի 1-ի բողոքի ակցիայի շրջանակում իրավապահ մարմինների կողմից ձերբակալվածների թիվը հասել է ավելի քան 100-ի:
«Հայաստանի և Իրանի հարաբերությունները մշտապես գտնվել են բարձր մակարդակի վրա, այսօր էլ գտնվում են բարձր մակարդակի վրա, և մենք ամեն ինչ պետք է անենք, որ դրանք շարունակեն գտնվել բարձր մակարդակի վրա։ Իրանի և Հայաստանի հարաբերություններում, բարեբախտաբար, կնճիռներ չկան, բայց նաև հասկանալի է, որ քիչ չեն այն ուժերը, որոնք ուզում են ստեղծել այդ կնճիռները»:
Նոյեմբերի 30-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էր՝ հանդիպելու դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածուներին, նախընտրական շտաբների ղեկավարներին, ինչպես և Գեղարքունիքը սպասարկող ոստիկանության ծառայողներին։ Հանդիպմանը մասնակցում էր նաև Գեղարքունիքի մարզպետը։
Քանաքեռում կատարված ծեծկռտուքն ու դանակահարությունները բացահայտվեցին դեպքից ժամեր անց։
«Այսօր ընտրապայքարում գտնող մի քանի կուսակցություններ ասում են, թե Հայաստանը պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից: Մենք այդ մոտեցումը չենք կիսում: Ռուսաստանը եղել և մնում է Հայաստանի հիմնական ռազմաքաղաքական դաշնակիցը: Եթե Ռուսասատնի հետ հարաբերությունները վատանան, մեր ժողովրդի գլխին լուրջ անվտանգության խնդիրներ են գալու: Այսօր ՌԴ-ն պարտավորվում է ՀՀ Զինված ուժերի հետ միասին պահպանել ՀՀ անվտանգությունը»:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Բուշ ավագի մահվան առնչությամբ:
«Մեր վարչապետը պատրաստակամ է՝ ցանկացած հարցի լուծում տալու, բայց միայն վարչապետով հարց չի լուծվում, պետք է լինի ճիշտ, փորձառու թիմ»,- այսօր Թալինում այս մասին հայատարարեց ԲՀԿ առաջնորդ, ցուցակի առաջին համար Գագիկ Ծառուկյանը։
Դեկտեմբերի 1- ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնայանը հանդիպում է ունեցել ՌԴ մի շարք առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ և պատասխանել նրանց հարցերին։
«Բաքվին ձեռնտու չէ առաջընթացը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում»,- այսօր Երևանում շարունակվող հայ-ռուսական «Լազարևյան ակումբի» նիստի ընթացքում ասաց ԵԱՀԿ ՄԽ ռուս նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին։
«Իշխանությունը կոալիցիաների կարիք չունի և մենք չենք պատրաստվում որևէ կոալիցիայի կազմում լինել»,- այսօր Վանաձորում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ցուցակի առաջին համար Էդմոն Մարուքյանը։
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտարարություն է տարածել Ադրբեջանում դատապարտված, ԱՀ քաղաքացիական անձ Արսեն Բաղդասարյանի իրավունքների ոտնահարման վերաբերյալ՝ դատապարտելով վերջին օրերին Ադրբեջանի կողմից նրան հանրային հետաքրքրասիրության առարկա ու քարոզչական գործիք դարձնելու դեպքերը:
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար, ռազմական, պետական գործիչ Ժիրայր Սէֆիլյանը համակիրների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է.
Թուրքիայի Քըրքլարելի նահանգի Փինարհիսար շրջանում տեղի է ունեցել Թուրքիայի, Վրաստանի ու Ադրբեջանի զինված ուժերի «Eternity-2018» համատեղ զորավարժությունը:
«Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի հետ կապված քրեական գործ էր հարուցվել, այս փուլում արդեն տեղի է ունեցել հետևյալ գործընթացը. ուրեմն` Հատուկ քննչական ծառայությունը պարզել է, որ Մանվել Գրիգորյանի կողմից մրցութային կարգով սեփականաշնորհված ավելի քան 40 օբյեկտներ Արմավիրի և Տավուշի մարզում սեփականաշնրոհվել և օտարվել են կեղծ մրցույթների արդյունքում: Այսինքն՝ իրականում ոչ մի մրցույթ էլ տեղի չի ունեցել»։
Փարիզի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել բենզինի թանկացման դեմ բողոքի դուրս եկած ցուցարարների նկատմամբ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է ուժային եռամարտի Եվրոպայի բաց առաջնության սեղմում վարժության պարալիմպիկ ձևում հաղթող ճանաչված Գևորգ Աֆրիկյանին և նրա մարզիչ, Գավառի մարզադպրոցի տնօրեն Դավիթ Ասոյանին:
Այսօր Քաջարանում նախընտրական հանրահավաքի ժամանակ «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանին «տոկը տվեց»։ Նա բեմահարթակի վրա կանգնած, միկրոֆոնը բռնած խոսում էր ընտրությունների ժամանակ քաղաքացու ինքնուրույն որոշման կարևորության մասին, և հանկարծ միկրոֆոնը ձեռքից ձեռք գցեց ու ասաց. «Էս անընդհատ տոկը տալիս ա, որ սենց բաներ անեմ (ցույց տվեց՝ անկանոն շարժումներ), չզարմանաք»։
«Փոխանակ սթափեցնեին խոսողներին՝ Ստեփանակերտի ուղղությամբ են մատ թափ տալիս: Սա արդեն ոչ թե անթույլատրելի է, այլ դավաճանություն: Եթե մարդը զտարյուն հայ է, նա իրավունք չունի թուրքին խոսելու առիթ տալ»:
Դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ի գիշերը, 5-6-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում, Լոռիում, Սյունիքի նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով:
Դեկտեմբերի 1-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունեց մի քաղաքացու, որի հետ նախկինում ևս հանդիպում էր ունեցել՝ քաղաքացիների ընդունելության շրջանակում։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը պարտավորվել է հաջորդ տարի ջրամաբար կառուցել Մեղրիի մոտ։ Այս մասին այսօր Մեղրիում նախընտրական հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և ներկայացրեց ՀՀ-ի տնտեսական զարգացման իր տեսլականը։
ՊԲ-ի առաջապահ զորամասերը խստորեն հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Վրաստանում Հայաստանի դեսպանատնից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 14:00-ի դրությամբ, եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով` Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը կցորդիչով և կիսակցորդիչով բեռնատարների համար առայժմ փակ է:
Փարիզի մետրոյի յոթ կենտրոնական կայանները «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաների պատճառով փակվել են:
Վարչապետի պատոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր է նշանակվել Դավիթ Սերոբյանը:
«Այսօր մեր բանկային համակարգը լոմբարդային համակարգ է. մարդը դիմում է բանկին ոչ թե բարեկեցիկ կյանքով ապրելով, այլ դիմում է ճարահատված։ Այդ քայլին դիմում է փրկելու երեխային, ծնողին։ Այսօր բանկի տոկոսները նվազեցնելն առաջնային է. բանկի տոկոսը պետք է լինի 2-3 տոկոս»:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Սնանկության դատարանի նախագահ է նշանակվել Գարիկ Ավագյանը:
Երևանում ռուս լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է շարունակել կատարել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները, նշանակել նոր ներկայացուցիչ: